ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 25-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հյուրն էին Գեղարքունիքի մարզի հայոց լեզվի և գրականության մոտ երեք տասնյակ ուսուցիչներ: Նրանք ՀՊՄՀ ,,Սփյուռք,, կենտրոնում արևմտահայերենի վերապատրաստման դասընթացների մասնակիցներ էին: Խումբը ղեկավարում էր ,,Սփյուռք,, կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Գրադարանի սպասասրահում գործող Գրքի թանգարանի, ՀՊՄՀ պատմության, գրադարանի երեկվա, այսօրվա, ապագայի մասին մեկժամյա դասախոսություն ներկայացրեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ուսուցիչները, Սուրեն Դանիելյանը դասախոսության ավարտին հայտնեցին գոհունակություն, ստացան Տիգրան Հայազնի ,,Խենթերը,,, ,,Ապարանի հերոսամարտը,, գրքերը:
Սեփական լրատվություն |