| 
				
			 ՄԻ ԱՀՌԵԼԻ ՍԽԱԼԻ ՓՈՔՐԻԿ ՈՒՂՂՈՒՄ
 
 Հարգելի Գառնիկ Գույումջյան, այս նկարի առիթով ժամանակին մոռացա 
մի քանի տող գրել ու սա շարունակեց իր ճանաչողական կեղծ պտույտը վիրտուալ 
աշխարհում: Մենք քեզ հետ միասին գիտենք այն տեղը, որտեղ Հայկը կանգնեցրեց և
 սատակեց /Մովսես Խորենացի/ Բելին` Վանա լճի մոտ, Խոշաբ
 գետի ափին: Եթե նկարիչը մի փոքր նեղություն կրեր` մի երկու գիրք նայեր, մի
 երկու քարտեզ, մի երկու լուսանկար, ապա կիմանար, որ Վանա լիճը Պատմական 
Հայաստանում է և որ այն` Պատմական Հայաստանի կողմից նայելիս` Փոքր Արարատը`
 Սիսը, կլիներ ներկա նկարի աջակողմում` Մեծ Արարատի տեղում: Ստացվում է, որ
 նկարիչը կեղծել է պատմական փաստը և Բելին բերել-հասցրել է Արարատյան դաշտ,
 քանի որ այն տեսքով, որ այս նկարում պատկերված է Արարատը` այն երևում է 
միայն այս, ասենք Արտաշատի կողմից: Ես չգիտեմ ով է նկարի հեղինակը,ինչ 
շարժառիթներից ելնելով է այս նկարն այս տեսքով նկարել, բայց որ նա վատ 
ծառայություն է մատուցել հայ ժողովրդին, մատաղ սերնդին պատմական 
աշխարհագրության կեղծիք է մատուցել, հակագիտականություն է տարածել` 
միանշանակ է: Ու վերոշարադրյալից ելնելով` անիմաստ է այս նկարի պրոպագանդն 
ընդհանրապես:
 
 Տիգրան ՊետրոսՅանց
 |