Մանկավարժականում էր ամերիկահայ անվանի գրականագետը
11.10.2013
Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր ամերիկահայ բանասեր, հրատարակիչ, սփյուռքահայ գրող Հովսեփ Նալբանդյանին: Պատմության
և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում գրողն
անդրադարձավ իր հեղինակած«Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքին, ապա խոսեց
աշխարհի տարբեր երկրներում առկա գրքի տարածման, վաճառքի և հրատարակչական
խնդիրներին: Հրապարակախոսը անդրադարձավ սփյուռքի կրթական հիմնախնդիրներին, տարբեր հայաշատ համայնքներում նվազող հայկական դպրոցներին: «Հայապահպանման
խնդիրներն օրեցօր առավել ակնառու են դառնում. ազգային խնդիրներից
ամենամեծը հենց լեզվի և մտածողության զարգացումն է»,- նշեց Հովսեփ
Նալբանդյանը: «Չկա լեզու` չկա ազգություն». ուսանողների հետ հանդիպման
ընթացքում վստահեցրեց ամերիկահայ ճանաչված գրականագետն ու հորդորեց
ներկաներին շատ կարդալ` հատկապես հայերենով: Ազգային-հասարակական
գործիչն անդրադարձավ նաև ներկայիս գլոբալիզացիայի դարաշրջանում հայկական
գաղթօջախների առջև ծառացած խնդիրներին, արտագաղթի, ներգաղթի հետ կապված
մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին Հովսեփ
Նալբանդյանը Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին նվիրեց «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչը» գիրքը: 680 էջից
բաղկացած գիրքը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին. նրանում
հավաքագրվել և ի մի են բերվել հայոց լեզվին նվիրված բազմաթիվ
բանաստեղծություններ, ասույթներ և արդեն թևավոր դարձած խոսքեր:
http://armspu.am/news/n/2195/ln/am
|