ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանը հրատարակել է նոր մենագրություն «Սիմվոլիզմը հայ պոեզիայում» /Ե., 2018 թ., 192 էջ/ վերնագրով: Գիրքը խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
Գիրքը ուսումնական ձեռնարկ է և օգտակար կարող է լինել բանասիրական ֆակուլտետի ուսանողների, ուսուցիչների, ինչպես նաև գրական հոսանքներով և ուղղություններով հետաքրքրվողների համար:
Մարտին Գիլավյանը սիրով գրքի օրինակներ է նվիրել Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին:
Գրքից կարելի է օգտվել գիտական գրադարանի հումանիտար գրականության, բանասիրական գրականության ընթերցասրահներում /տեղում/, երկու գրապահոցներում /վերցնել սահմանված ժամանակով/, դպրոցի գրադարանում:
Տաթև ԵնոքՅան
|