Չորեքշաբթի, 24.04.2024, 22:19
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2010 » Դեկտեմբեր » 13 » ՆՈՐ ԿԱՅՔԷՋ`SPYURK-CENTER.am
13:42
ՆՈՐ ԿԱՅՔԷՋ`SPYURK-CENTER.am

ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

09.12.2010 թ.

         2010 թ. դեկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովեանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի սրահում տեղի ունեցաւ www.spyurk-center.am կայքէջի շնորհանդէսը, որին մասնակցում էին Համալսարանի ղեկավարութիւնը, ամբիոնների վարիչներ, դեկաններ, մամուլի ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի Սփիւռքի ամբիոնի վարիչ պրօֆ. Եուրի Աւետիսեանը, «Քավենդիշ» հայ-անգլիական համալսարանի ռեկտոր Հոսեին Թաջբաշխը, հիւրեր Սփիւռքից` բանաստեղծ, թատերագիր, «Նոր սերունդի ձայն» թերթի խմբագիր Մանուէլ Ադամեան (Լոնդոն), «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի խմբագիր Անդրանիկ Դաքէսեան (Պէյրութ), սփիւռքահայ ուսուցիչ, ԵՊՀ ասպիրանտ Անահիտ Եահիա (Իրան):
     Բացման խօսքում կենտրոնի տնօրէն, պրօֆ. Սուրէն Դանիէլեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց կայքէջի պատրաստման հովանաւոր «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութեանը (ատենապետ Սիմոն Աճըիլաճ), որը տարիներ շարունակ վստահել է այս կառոյցի գործունէութեանը եւ կանգնել նրա նախաձեռնութիւնների կողքին: Բաւական է նշել, որ 2002-2007 թթ., երբ պետութիւնը սիմվոլիկ գումարներ էր տրամադրում սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացներին, Միութեան ֆինանսական աջակցութիւնը անփոխարինելի էր:
     Նա մասնաւորեց յատկապէս Սփիւռքի հետ երկխօսութեան ընձեռուած այս ուղղակի հնարաւորութիւնը եւ յիշեցրեց, որ անցած 15 տարիներին Կենտրոնը ամենատարբեր շփումներ է ունեցել շուրջ 40 երկրների կրթական, գիտական, գրական շրջանակների հետ: Կայքէջը, յիրաւի, նոր լայն հորիզոններ է բացում Կենտրոնի յետագայ գործունէութեան համար:
      Ինչ մնում է կայքէջի տարածմանը, Ս. Դանիէլեանն ընդգծեց, որ այն տեղ կը գտնի ՀՊՄՀ, Սփիւռքի նախարարութեան եւ համալսարանի ռեկտորի խոստումով` նաեւ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համացանցերում:
     Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրօֆ. Ռուբէն Միրզախանեանը ողջոյնի իր խօսքում ընդգծեց. «Դժուար է ասել` սրանով սկսում ենք, որովհետեւ Կենտրոնը տարիների պատմութիւն ունի, բայց այստեղ կատարուող աշխատանքներում, յատկապէս երբ գործ ունենք Սփիւռքի նման հսկայական տարածքի հետ, հաղորդակցութեան նման միջոցի կենսական անհրաժեշտութիւնը չենք կարող շրջանցել: Այս Կենտրոնի գլուխ կանգնած է մի մարդ, ով շատ լաւ է ճանաչում Սփիւռքը, տիրապետում է իր մասնագիտութեանը, կրթական հիմնախնդիրներին: Այստեղ միայն աշխատանքային մթնոլորտ չէ, որ տիրում է. այստեղ մտնելիս օջախի զգացողութիւն ես ունենում, ինչը շատ կարեւոր նախապայման ենք դիտում կառոյցի գրանցած եւ յետագայ յաջողութիւնների ճանապարհին: Բոլոր նախադրեալները թոյլ են տալիս ասելու, որ մենք, իբրեւ համալսարանի ղեկավարութիւն, տէր ենք Կենտրոնի ծրագրերին, թէպէտ դրանք յաճախ կապուած են ֆինանսական մեծ ծախսերի հետ, եւ քայլ առ քայլ պիտի հասնենք դրանց իրագործմանը:
     Մենք գիտակցում ենք, որ Կենտրոնի կայքէջը հնարաւորութիւն է ստեղծում ամէն օր շփուելու Սփիւռքի կրթական եւ գրամշակութային աշխարհին, օգնելու է մեզ նրանց հաղորդակից դարձնել ուսումնական խնդիրներին եւ գործընթացներին»:
      Շնորհաւորական խօսքով հանդէս եկան նաեւ համալսարանի գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցն ու սփիւռքահայ բանաստեղծ Մանուէլ Ադամեանը (Լոնդոն):
      "Angy" ստուդիայի պատասխանատու Յովհաննէս Յովհաննիսեանը ներկայացրեց կայքէջի պատրաստման ընթացքը, շահագործման հնարաւորութիւնները, առանձնայատկութիւնը, որը թոյլ է տալիս ցանկացած պահի էջեր աւելացնել, փոփոխութիւններ եւ խմբագրումներ կատարել: Կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամեանը անդրադարձաւ բովանդակային կողմին:
       Պաշտօնական մասից յետոյ շնորհանդէսի մասնակիցներին սպասւում էր ճոխ հիւրասիրութիւն: Սեղանի շուրջ բարեմաղթանքները սրտաբուխ էին, երկխօսութիւնը` աւելի անմիջական:

                                                                 Լրատվությունն ըստ spyurk-center.am կայքի

Просмотров: 1711 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/200
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz