՛՛ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ՛՛

Ֆրանսիայի Նախագահ Օլանդի Հայաստան պաշտոնական այցի նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է դոցենտ Աշոտ Բաբախանյանի նամականիշների հավաքածուից ընտրված ֆրանսիական գեղանկարչական աշխատանքները ներկայացնող

նամականիշներ: Ցուցադրված է նաև անվանի հավաքորդին տրված ֆիլատելիստական մեդալ-մրցանակը, որ Աշոտ Բաբախանյանն ստացել է Ֆրանսիայում կազմակերպված նամականիշների ցուցահանդեսի մասնակցության համար:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ավագ գրադարանավար |