Հինգշաբթի, 28.03.2024, 21:42
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Ապրիլ » 22 » ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10:24
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. 1915 ...».
ՈԳԵԿՈՉՄԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում Հայոց ցեղասպանության 99-ամյակին ընդառաջ բացվել է «Հայոց ցեղասպանություն. 1915 ...» ոգեկոչման ցուցադրություն:
Ցուցադրության են դրվել Հայաստանում և այլուր տպագրված ավելի քան 150 հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գիտական մենագրություններ, գեղարվեստական գրքեր, վկայություններ, հուշեր, թերթեր:
Թեմատիկ դարակով ներկայացված են պատմաբան Ստեփան Պողոսյանի Ցեղասպանության թեմային վերաբերող «Հայոց Ցեղասպանության պատմություն» գրքի երեք հատորները, «Թուրքերը թուրքերի մասին» գրքի չորս հատորները /չորրորդ հատորը անգլերեն ամփոփում է/, «Հարևաններ մոտ և հեռու» գրքի երեք հատորները, «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն», «Սասունցիներ», «Ինձ բահ տվեք» և այլ գրքեր:
Առանձին ցուցադրվել են Հայոց Ցեղասպանությունը դատապարտած երկրների մասին հայերեն և այլալեզու գրքեր, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայություններ, հուշեր, այլ պետությունների դիվանագիտական ծառայությունների վկայագրեր:
Ներկայացված են Ցեղասպանության ժամանակակից մեծ մարդասերների ծառայությունները ներկայացնող գրքեր:
Ներկայացված են Ցեղասպանության շարունակություն կազմող 1988 թ-ին ակսված Ազգային ազատագրական շարժմանը հաջորդած Սումգայիթում, Բաքվում իրագործված ջարդերի մասին գրքեր և Քեսաբից հայ բնիկ բնակչության տեղահանման մասին պատմող թերթային հոդվածներ:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գիտական գրադարանի ավագ մատենագետ

Просмотров: 863 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/43
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz