ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻ 8-ԻՆ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կանանց
միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ բացվեց նոր ցուցադրություն: ՛՛Համալսարանի
կին դոկտորների հրատարակած գրքերը՛՛ վերտառությամբ ցուցադրությունում
ներկայացված են գիտության դոկտորներ Բելլա Եսաջանյանի, Մելանյա
Աստվածատրյանի, Աիդա Թոփուզյանի, Սրբուհի Գևորգյանի, Նաիրա Հակոբյանի,
Շողիկ Ոսկանյանի, Աելիտա Դոլուխանյանի, Լաուրա Ասատրյանի, Ջուլիետա
Գյուլամիրյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Ռուզան Թադևոսյանի, Կարինե
Դանիելյանի հրատարակած մոտ 90 գրքերը: Ցուցադրության առթիվ գրադարանի
տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ գրադարանն էլ տոնի առթիվ իր պարտքն է
համարում ներկայացնել բուհի կին դասախոսների հրատարակած դասագրքերը,
ուսումնաօժանդակ ձեռնարկները, մենագրությունները: ՛՛Այս ձեռնարկը կարևոր է
նաև նրանով, որ ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները, անմիջապես
տեսնում են իրենց դասախոսների գրքերը և առաջիկայում կօգտվեն դրանցից՛՛.-
նշեց տնօրենը: Ցուցադրությունը կգործի մինչև մարտի վերջը, ապա մինչև ապրիլի
7-ը նույն տեղում կներկայացվեն այլ կին դասախոսների հրատարակած գրքերը:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
գրադարանի ավագ գրադարանավար