Հինգշաբթի, 25.04.2024, 23:10
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 4 » ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
16:06
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
՛՛ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՛՛

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիս ամսին են հայերը հաղթական ճակատամարտ մղել Ավարայրում, 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում և Ապարանում, 1945 թվականի մայիսին խորհրդային զորքերի կազմում հաղթանակ են տարել ֆաշխստական Գերմանիայի դեմ, 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին:
Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է ՛՛Մայիսյան հաղթանակներ՛՛ գրքային ցուցահանդեսը:
Այստեղ ցուցադրության է դրված Հմայակ Հարությունյանի ՛՛Ավարայրի ճակատամարտը՛՛ /1966 թ./, Հարություն Թուրշյանի ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ /1965 թ./, Տիգրան Հայազնի ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛ /2005 թ./ գրքերը:
1918 թվականի հերոսամարտերին են նվիրված պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանի ՛՛Դրո՛՛, ՛՛Սեդրակ Ջալալյան՛՛, ՛՛Սեբաստացի Մուրադ՛՛, պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը:
Առանձին շարքով ներկայացված են Արմո Մալխասյանի ՛՛Սովետական բանակի հայ գործիչները՛՛ գիրքը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանֆերյանցի, Խորհրդային Միության ծովակալ /մարշալ/ Հովհաննես Իսակովի, ավիացիայի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը:
Արցախյան ազատամարտի թեմային նվիրված գրականությունը ամենահարուստն է: Այստեղ ցուցադրրության են դրված ՛՛Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994՛՛ հանրագիտարանը, ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ՛՛Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն՛՛, պատմական գիտությունների թեկնածու, Արցախի ՛՛Կաճառ՛՛ ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը՛՛ /Ստեփանակերտ/, Բենիկ Սիսյանի ՛՛Գետաշեն՛՛, Մովսես Ղազարյանի ՛՛Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր՛՛, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի ,,Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն՛՛, ՛՛Արցախյան գոյապայքար՛՛ և բազմաթիվ այլ գրքեր:
Մայիսյան հաղթանակներին նվիրված ցուցադրությունը խիստ ուսուցողական է և ուսանողներին ու դասախոսներին ներկայացնում է թեմայի վերաբերյալ գրադարանում եղած գրականությունը:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գիտական գրադարանի ավագ գրադարանավար
  

Просмотров: 1142 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/123
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz