ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
![](https://fb-s-b-a.akamaihd.net/h-ak-fbx/v/t31.0-8/18449411_1275909055849452_4715241237321146957_o.jpg?oh=780ee34b503a84d98642a36185072a90&oe=59B1CBFC&__gda__=1501506594_b00c634d105267b5f360396030dea4b9)
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, Ազգային գործիչ, հրապարակախոս, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ Յովսէփ Նալպանտեանի /Լոս-Անջելես/, պատմաբան, հրապարակագիր Ավետիս Ռազմիկի /Կիպրոս/ հետ:
Հանդիպմանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ, հյուրեր:
Ընթերցասրահում գործում էր ցուցահանդես, որտեղ ցուցադրված էին Յովսէփ Նալպանտեանի
- «Լույս» հանրագիտարանի երկու հատոր,
- «Ամերիկահայ գրքի պատմութիւն»,
- «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն»,
- «Հայով լեզու»,
- «Ողղագրութեան նիւթերու ժողովածու. բառարան»,
- «Մեսրոպ Մաշտոց. Մեծաշքանչը»,
- «Կեանքի շարունակուող շաւիղներ»,
- «Հայ գիրքը Ամերիկայի մէջ»,
- «Սիրոյ մատեան»,
- «Բառը սահմանի վրա»,
- «Հայկական պատմվածքներ» /երկու գիրք/
և Ավետիս Ռազմիկի
- «Կյանքի կարուսել» գրքերը:
Հանդիպանը բացման խոսք ասաց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Հեղինակների մասին հանգամանալից խոսք ասաց Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայ նոր գրականության ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Նա ներկայացրեց նաև հեղինակների շնորհանդեսային գրքերը:
Շնորհակալական խոսք ասացին Յովսէփ Նալպանտեանը և Ավետիս Ռազմիկը:
Յովսէփ Նալպանտեանը պատասխանեց բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Անի Պետրոսյանի հարցերին:
Մտավորականներին ուղղված շնորհակալության խոսք ասաց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Վարդան Գրիգորյանը և Օֆելյա ՍարգսՅանը: Վարդան Գրիգորյանը և բանաստեղծուհի Տալիթան հյուրերին նվիրեցին իրենց բանաստեղծական գրքերը:
Սյուզաննա ԱռաքելՅանը
Լուսանկարները՝ հեղինակի |