Չորեքշաբթի, 04.12.2024, 11:35
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12769
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունիս » 14 » ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09:10
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հիշատակեցին հատուկ մանկավարժին

11.06.2013

Մանկավարժական համալսարանում հատուկ կրթության ֆակուլտետի, թանգարանի, գիտական գրադարանի համատեղ մասնակցությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված դեֆեկտոլոգիայի ամբիոնի հիմնադիր, արատաբան-մանկավարժ Արսեն Մինասյանի ծննդյան 100-ամյակին: 
 
Այդ առթիվ  բուհում հյուրընկալվել էին պրոֆեսոր Մինասյանի դուստրը, թոռները, անվանակից ծոռը, գործընկերներն ու Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողները: 
 
Միջոցառումը մեկնարկեց  բուհի թանգարանում. «Մի նամակի պատմություն» խորագրով ցուցադրությանը ներկայացված էին հատուկ մանկավարժի  կյանքն ու  գործունեությունն ամփոփող անձնական իրեր, ձեռագիր նամակներ, լուսանկարներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցության, մեդալնել, ուսադիրներ: 
 
Հուշ-ցերեկույթի ընթացքում հյուրերը եղան համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում, որտեղ կազմակերպվել  էր  Արսեն Մինասյանի հեղինակած  մասնագիտական գրականության ցուցահանդես և կազմակերպվեց հուշ-երեկո: 
 
Ոլորտի նվիրյալ, հմուտ մասնագետ, հումանիստ և պարզապես լավ մարդ. ծանր մանկություն և պատանեկություն ունեցած պրոֆեսորի կյանքի  տարբեր, հետաքրքիր դրվագներ ներկայացնելով` հյուրերն ակամայից  բնորոշեցին պրոֆեսորին:
 
Հանդիպման ընթացքում տեսազանգի միջոցով ներկաները հաղորդակցվեցին նաև Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի մանկության ինստիտուտի պրոֆեսոր, ՀՊՄՀ դեֆեկտոլոգիայի նախկին  ամբիոնի վարիչ  Հովհաննես Աղավելյանի հետ: Վերջինս   վստահ է` հատուկ  մանկավարժության ոլորտը Հայաստանում  աղավաղված կլիներ և չէր կայանա, եթե չլիներ   Արսեն Մինասյանը:
 
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, ձեռնարկը համարեց կրթադաստիարակչական.«Մարդն ապրում է այնքան,որքան ժամանակ նրան հիշում են. Արսեն Մինասյանը հատուկ մանկավարժության ոլորտի  հիմնադիրն է.  նրան մոռանալն աններելի կլիներ սերունդների, մասնավորապես, ֆակուլտետի համար, որի սաղմը դրվել է  նրա կողմից»: 
 
Հիշեցնենք, որ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արսեն Մինասյանը 1939 թվականին ավարտել է ՀՊՄՀ-ի մանկավարժության ֆակուլտետը: 1973-1983 թվականներին եղել է ՀՊՄՀ մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ամբիոնի վարիչ,1983-92 թվականներին արատաբանության ամբիոնոի հիմնադիր-վարիչ:
 
Պարգևատրվել է Խորհրդային մեկ տասնյակից ավելի մարտական և հոբելյանական մեդալներով, ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալով, «Կրթության գերազանցիկ» կրծքանշանով:

   

    

    

   

     

Просмотров: 1121 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/58
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz