Ուրբաթ, 19.04.2024, 16:32
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մարտ » 29 » ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
20:11
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=14881%3Aucom&catid=41%3Alurer&Itemid=57

Արտակ Զաքարյան. «ԱՇԽԱՏԱՆՔԻՍ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆՍ ԲԵՐՈՒՄՈՎ ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ ԱՊՐԵԼ ԳՐԵԹԵ ԱՌԱՆՑ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության եւ «Չորեքշաբթի» գրական ակումբի համատեղ նախաձեռնությամբ կայացավ միջբուհական գրական-ստեղծագործական փառատոնը, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողները, ինչպես նաեւ «Եվրասիա» վարժարանի աշակերտները:

Շուրջ երեք ժամ բեմից հնչում էր ասմունք` հենց ուսանողների հեղինակած ստեղծագործություններից եւ հենց ուսանողների շուրթերից: Ի դեպ, փառատոնի ժյուրիի նախագահն էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, ով հաղթողներին մրցանակներ հանձնելուց հետո նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ անխտիր: Շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ դուք ձեր հասակակից շատ երիտասարդներից նաեւ տարբերվում եք նրանով, որ ձեր մեջ գտել եք ստեղծագործելու, աշխատելու կարողություն, ինչ-որ մի բան ավելացնելու այս բազմադարյա հարուստ գրականության էջերին ու ինչ-որ մի բան թողնելու նաեւ մանկավարժական համալսարանի պատմության համար: Եվ, իհարկե, ինչ-որ մի բան լրացնելու ձեր անձնական կենսագրության մեջ»: Ապա անդրադառնալով ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցին` հավելեց. «Շատ ուրախ եմ, որ այս ամենի մեջ իր մեծ նվիրական աջակցությունն է ցուցաբերում պարոն Պետրոսյանցը: Դա նշանակում է, որ ձեր ճանապարհին միմիայն հաջողություններ կլինեն եւ ձեր ուղիղ, արդար ու հաղթական ճանապարհը տանելու է ձեզ ցանկալի նպատակների իրականացման»: Շարունակելով խոսքը` Արտակ Զաքարյանը անկեղծացավ. «Սիրելի՛ մասնակիցներ, աշխատանքիս եւ մասնագիտությանս բերումով ավելի շատ ստիպված եմ լինում զերծ մնալ բոլոր տեսակ էմոցիաներից ու գրեթե ապրել առանց էմոցիաների, որն, իհարկե, շատ բարդ է: Այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ այս երեք հրաշալի ժամերի ընթացքում կարողացանք, իրոք, ըմբոշխնել նորածիլ ստեղծագործություններ: Չճանաչված, դեռ մրցություն չտեսած, դեռ հանդիսատես չտեսած, դեռ ճանապարհ ճանցած, բայց արդեն իսկ այս բեմի վրա փորձված ու ցափահարությունների արժանացած եւ էմոցիաներ պարգեւած ստեղծագործություններ էին, որոնցից ոմանք կմնան որպես ուսանողական տարիների խենթ ու խելառ նախաձեռնություններ ու կմոռացվեն, բայց դրանցից շատերը հեղինակների կողմից կհարստացվեն ու կդառնան գիրք, գրականություն եւ նաեւ կփոխանցվեն սերնդեսերունդ: Տա Աստված, որ այսօր բեմի վրա կանգնած լինեն մարդիկ, ովքեր կճանաչվեն հասարակության կողմից, որպես հայ գրականության մեջ հայտնիների գործը շարունակողներ»: Բարեմաղթանքներն ու շնորհակալությունները նույնքան անկեղծությամբ էլ ավարտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել գործընկերներիս` ժյուրիում մեր միասնական աշխատանքի համար: Ես ժյուրիում երեւի ամենա ոչ պրոֆեսիոնալն էի, դրա համար ես ինձ այս պահին շատ չեմ տարանջատում հանդիսատեսի դերակատարությունից: Անկեղծ ասած, այս հրաշալի ժամանակահատվածը, ուղղակի, վայելեցի: Առավոտյան աշխատանք Չինաստանի դեսպանի հետ, հետո «կռիվ-պատերազմ» Ազգային ժողովում, ապա դասախոսություն համալսարանում եւ այս հրաշալի երեք ժամերը… Իսկ հիմա պետք է գնամ եւ հանդիպեմ ՆԱՏՕ-յի պատվիրակների հետ: Իսկապես, եթե տարբերակ լիներ չգնալու, հաստատ կխնդրեի, որպեսզի եւս մեկ անգամ կրկնեինք այսօրվա այս հրաշք, գեղեցիկ միջոցառումը: Շնորհակալություն եւ բուհի ղեկավարությանը, որ աջակցում, նախաձեռնում ու հնարավորություն է ստեղծում, որպեսզի երիտասարդ ստեղծագործող ուսանողները կարողանան իրենց նախաձեռնություններով աչքի ընկնել:  Բոլորիդ եւս մեկ անգամ շնորհավորում եմ, իսկ հաղթողներին` առավել եւս»:

Իսկ ՀՊՄՀ ՈՒԳԸ նախագահ ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ խոսելով արդեն կայացած փառատոնի մասին` նախ շնորհակալություն հայտնեց «Չորեքշաբթի» ակումբի հիմնադիր-նախագահ Տիգրան Պետրոսյանցին. «Մեր համագործակցությունը Տիգրան Պետրոսյանցի հետ ստացվեց եւ այդ համագործակցության արդյունքն է այսպիսի հիասքանչ ասմունքի երրորդ փառատոնը: Երկու տարի շարունակ ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերությունը ասմունքի փառատոնն անցկացնում էր մանկավարժական համալսարանի շրջանակներում: Բայց այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք համաբուհական ասմունքի փառատոն կազմակերպելու ու հուսով եմ հետագա համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ավելի լայնացնելու մասնակից բուհերի եւ ուսանողների շրջանակները: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ժյուրիի անդամներին, ամենակարեւորը մեր հանդիսատեսին` մինչեւ վերջ մետ հետ գտնվելու եւ աջակցելու համար: Ու ամենակարեւորը, շնորհակալություն Մանկավարժական համալսարանի ղեկավարությանը միշտ մեր` ուսանողներիս կողքին գտնվելու համար»:

Նշենք, որ «Լավագույն արձակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց  Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Մելիքյանը,  «Լավագույն չափածո»՝ ԵՊՀ ուսանողուհի Վարսինե Հայրապետյանը, իսկ «Լավագույն ասմունք» անվանակարգում՝ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Հայրապետյանը:

Просмотров: 922 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/34
Всего комментариев: 2
2 Yszfoy  
0
cost atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg for sale</a> buy lipitor 40mg generic

1 Jmegyg  
0
lipitor 80mg for sale <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> buy atorvastatin 80mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz