Երեքշաբթի, 27.10.2020, 21:30
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13083
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Մայիս » 27 » ՄԵԽԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
09:36
ՄԵԽԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆԸ` 50 ՏԱՐԵԿԱՆ
 
26.05.2011 թ.
 
     Լրացավ Արցախյան ազգային ազատագրական շարժման հերոսներից մեկի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ Մեխակ Վալենտինի Մեխակյանի 50 տարին:
     Մայիսի 26-ին համալսարանի գիտական գրադարանում կազմակերպվեց ցերեկույթ նվիրված Մեխակ Մեխակյանի հոբելյանին: Մասնակցում էին հերոսի հայրը, համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող դուստրը` Լուսինեն, մարտական ընկերները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
     ,,Մեխակը հայ ազգի այն հերոսներից է, ով Անկախության, Ազատության, Պետականության կերտողներից մեկն է և նրան պիտի հիշենք ինչպես հիշում ենք Վարդան Մամիկոնյանին և մեր մյուս հերոսներին,,-բացելով ցերեկույթը նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
     Համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը նշեց, որ ,,հիշելով մեր համալսարանի շրջանավարտ ու ուսանող հերոսներին` Հայաստանի Ազգային հերոս  Մովսես Գորգիսյանին, շքանշանակիր Մեխակ Մեխակյանին և մյուսներին մենք մեր այսօրվա ուսանողներին փոխանցում ենք Հայրենիքի սիրո այն անափ հիշատակը, որ ունեցել են նրանց նախորդները, որոնք Հայոց Հայրենիքի անկախության ու սահմանների անխախտելիության համար զոհեցին իրենց կյանքը,,: Նա համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից ողջունեց հերոսի հորը և հավաստիացրեց, որ մանկավարժականում միշտ կհիշեն հերոս-շրջանավարտին:
     ,,Զինվոր,, համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ուսանողներին կոչ արեց նմանվել Մեխակ Մեխակյանին և ներկայացրեց կազմակերպության խորհրդի որոշումը Մեխակ Մեխակյանին հետմահու ,,Զինվոր Հայրենյաց,, մեդալով պարգևատրելու մասին: Նա մեդալը ամրացրեց հերոսի դստեր կրծքին:
     Դիմելով հանդեսի մասնակից ուսանողներին Մեխակ Մեխակյանի մարտական ընկեր, պահեստի գնդապետ Մուշեղ Բաբայանը /Ջերմուկի Համո/ կոչ արեց նմանվել հերոսին և անձնական օրինակը դարձնել կենսակերպ, ապրելու և երեխաներ կրթելու միջոց:
     ,,Ես ինձ երջանիկ եմ զգում, որ հիշում եք իմ որդուն` Մեխակին,,- իր խոսքում նշեց հերոսի հայրը` Վալենտին Մեխակյանը: Նա նշեց, որ հիշելով հերոսներին` մենք միշտ զգոն ենք լինելու և անհրաժեշտության դեպքում նրանց նման պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:
     Միջոցառման ավարտին մասնակիցները գրադարանի շենքի բակում տեղադրված խաչքարի պատվանդանին ծաղկեզամբյուղ և մեխակներ դրեցին:
 

 
Просмотров: 1330 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/138
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz