ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ
ԽԵՉՈՅԱՆ ԼԵՎՈՆ (ծն. 08.12.1955 թ., Ջավախք, Ախալքալաքի շրջան, գ.Բարալեթ -
08.01.2014 թ., Հրազդան), արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից։ 1983
թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական Մանկավարժական համակսարանի բանասիրական ֆակուլտետը: 1987 թ-ից
ապրում էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գրական առաջին փորձերը սկսել է
դպրոցական տարիքից: 1988 թ-ից տպագրվել է հանրապետական մամուլում։ Անդրանիկ
ժողովածուն լույս է տեսել 1991 թ-ին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
Պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994 թ-ից պարբերաբար
տպագրվել է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով»,
«Լեպտա» ամսագրերում։ 1998 թ-ին տպագրվել է «Լիտերատուրնայա
Ուկրաինայում»։ Տպագրության է պատրաստվել «Խնկի ծառեր»-ը՝ ուկրաիներեն
լեզվով։ 1995 թ-ին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»
պատմավեպը։ Վեպը թարգմանվել է ռուսերեն։ Նրա կողմից մշակվել է Հայ
ժողղովրդական հեքիաթների «Տան պահապան ոգին» ժողովածուն։ Տպագրության է պատրաստվում «Մհերի դուռ» վեպը: «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է «Ոսկե եղեգն» մրցանակի /1999 թ./: Երկեր՝ 1. Խնկի ծառեր: Ե., 1991 թ.։ 2. Արշակ արքա, Դրաստամատ ներքինի: Ե., 1995 թ.։ 3. Սև գիրք, ծանր բզեզ: Ե., 1999 թ.։ 4. Оливковая ветвь: Կիև /Ուկրաինա/, 2000 թ.։ 5. Տան պահապան հրեշտակը: Ե., 2002 թ.։ 6. Հողի դողը: Բեյրութ /Լիբանան/, 2003 թ.։ 7. Երրորդ որդին: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Ե., 2002 թ.։ 8. Знойный день: Մոսկվա /Ռուսաստանի Դաշնություն/, 2004 թ.։ 9. Հունիսի հինգը և վեցը: Ե., 2005 թ.։ 10. Ձայներ և տեսիլքներ: Ե., 2007 թ.։ 11. Black Book, Weighty Bug: Լոնդոն /Մեծ Բրիտանիա/, 2008 թ.։ 12. Փուշը, Հայր, Փուշը: Ե., 2011 թ.։ 13. Ладанові дерева: Կիև /Ուկրաինա/, 2012 թ., (թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի)։ 14. Պատմվածքներ: (Կազմ. Ս.Մկրտչյան), Ե., 2013 թ.։ 15. Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի: Ե., 2013 թ.։ |