Ուրբաթ, 19.04.2024, 15:04
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մարտ » 1 » ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
17:05
ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Հայ կինոռեժիսորը Մոսկվայում նկարահանում է հայկական ֆիլմեր


Վերջերս Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում ցուցադրված «Ներսես Հովհաննիսյան-խճանկարային դիմանկար» եւ «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ» փաստագրական ֆիլմերի ռեժիսորը Էդուարդ Համբարձումյանն է՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Համբարձումյանի թոռը:

«Մինչեւ հիմա էլ պապիկիս դիմանկարը դրված է հայկական օպերայի նշանավոր գործիչների պատկերասրահում»,- մեզ հետ զրույցում հպարտությամբ ասաց կինոռեժիսորը։ Նա ինքն էլ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, Սերգեյ Իսրայելյանի արվեստանոցում, 2006-ին մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար եկել է Մոսկվա՝ ՎԳԻԿ: «Իմ կյանքում մեծ եւ զարմանալի դեր խաղացին ՎԳԻԿ-ի դասախոսությունները, վարպետության դասերը, որ անցկացնում էին մեծ ռեժիսորներ, օպերատորներ, դերասաններ, սցենարիստներ՝ Վլադիմիր Նաումով, Կլոդ Լելուշ, Նիկիտա Միխալկով, Էլդար Ռյազանով, Դեվիդ Լինչ, Կարեն Շախնազարով, Տակեշի Կիտանո եւ ուրիշներ: Գիտական ղեկավարս դարձավ կինոգետ, կինոպրոդյուսեր Արմեն Մեդվեդեւը, ում հետ շփումն ինձ շատ բան տվեց»,- խոստովանում է ռեժիսորը։

Էդուարդ Համբարձումյանը մինչեւ 2004թ. ֆիլմերում եղել է մեկ օպերատոր, մեկ՝ ռեժիսոր: Նկարել է հայտնի հայ կինոռեժիսոր եւ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի կյանքի եւ ստեղծագործության մասին «Սերիկ» ֆիլմը, նաեւ փաստագրական, դիմանկարային հետեւյալ ֆիլմերը՝ «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Երկուսը քաղաքում», «Բարեւ Վանք», «Անավարտ մենախոսություն», «Իռեն», «Սուբյեկտիվնայա կամերա», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» եւ այլն: Հարցիս, թե ինչո՞ւ է միայն հայկական ֆիլմեր նկարահանում, պատասխանեց. «Ես նպատակ ունեմ այս ֆիլմերով սփյուռքում գտնվող իմ հասակակից հայրենակիցներին ծանոթացնել մեր կինոարվեստին եւ մշակույթին»։

Ռեժիսորը երազում է նաեւ գեղարվեստական ֆիլմ նկարել՝ կատակերգություն. «Գտնում եմ, որ արդեն պատրաստ եմ դրան, բարդ է, բայց հնարավոր է, մանավանդ որ՝ ունեմ հարուստ փորձ ունեցող, իմաստուն խորհուրդներով ինձ օգնող եւ աջակցող Ներսես Հովհաննիսյանի պես ուսուցիչ։ Մնում է ընտրել լավ սցենար»:

Իսկ մինչ այդ նա այսօր աշխատում է Առնո Բաբաջանյանին նվիրված ֆիլմի վրա. «Շուտով Հայաստան եմ վերադառնալու: Այստեղ ամեն ինչ օտար է ինձ։ Հապա նայեք այս կադրը, միայն Հայաստանում կարող են մարդիկ անձրեւի տակ էլ փողոցում միմյանց այսպես քաղցր ժպտալ, ուրիշ տեղ այսպիսի բան չկա»:

Իսկ Էդուարդի հաջորդ ֆիլմը Արմեն Ջիգարխանյանի մասին է լինելու:

ԱՄԱԼՅԱ ԻՍԱՅԱՆ
Մոսկվա, «Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2012/01/20/29045/

Просмотров: 1472 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/254
Всего комментариев: 2
2 Cufcgr  
0
buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> atorvastatin 10mg without prescription

1 Vwruiu  
0
buy generic atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin for sale</a> brand atorvastatin

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz