Հինգշաբթի, 28.03.2024, 19:09
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 28 » ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ
16:30
ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ

ԳԷՈՐԳ ԲԱՐԴԱԿՉԵԱՆԻ ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ.

«ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ»

28 Սեպտեմբեր 2011

  Սեպտեմբերի 26-ին եւ 28-ին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի բանասիրական բաժանմունքում «Ինքնութիւնը հայ գրականութեան մէջ» բանախօսութեամբ հանդէս եկաւ Միչիգանի համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ, Պրօֆ. Գէորգ Բարդակչեանը:
  Խօսքի սկզբում նա անդրադարձաւ սեփական ինքնութեան ձեւաւորումին. ծնուել է Պէյրութում, մեծացել Հալէպում, պատանեկութեան շրջանն անցկացրել Դամասկոսում: Սովորել է յոյն կաթոլիկների երկրորդական վարժարանում: Աւարտել է Երեւանի Պետական Համալսարանի հայկական բանասիրութեան բաժանմունքը: Նախասիրութիւններն են գրականութիւնը եւ մտքի պատմութիւնը
  Գէորգ Բարդակչեանի ինքնութեան ձեւաւորման վրայ որոշիչ նշանակութիւն են ունեցել դպրոցական մրցոյթին ստացած նուէրները` Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրդիստանի լեռներուն մէջ» վէպը եւ Եղիշէ Չարենցի երկերի ընտրանին. «Արամ Հայկազին ծանօթ էի, բայց երբ կարդացի Չարենց, հասկացայ, որ իմ ներաշխարհում միշտ արեւելահայերէնով եմ հաղորդակցուել: Երբ կարդացի Չարենց, կարծես ամբողջացայ, այս ժողովրդի հետ անքակտելիօրէն կապուեցի: Այն օգնեց ինձ գիտական աշխարհայեացք ձեւաւորելուս ընթացքին»:
  Գէորգ Բարդակչեանը գտնում է, որ ինքնութիւնը յաճախ կապում են ազգայնականութեան հետ եւ նոյնքան տարբեր մեկնաբանութիւններ տալիս: Արեւմտեան մեկնաբանները ելնում են իրենց մշակութային շահերից: Նրանց առաջարկած տեսութիւնները անհնար է «հագցնել» հայ մշակոյթին: Դա պէտք է բխի հայ գրականութեան պատմութիւնից, քաղաքական մտքի տրամաբանութիւնից: Ինքնութիւնը կամ շարունակական յիշողութիւնը, ինչպէս բնորոշում է Գ. Բարդակչեանը, ամբողջութիւնն է այն արժէքների, որոնց հաւատում ենք, այն կենսափորձի, որ կուտակում ենք: Իւրաքանչիւր ժողովուրդ ունի իր հաւաքական ճանաչողութեան հեղինակներն ու կերպարները, որոնք մատնանշում են, թէ ինչպէս ենք մենք գնահատում մեզ: Հաւաքական այդ ինքնութիւնը ենթակայ է փոփոխութեան: Հին արժէքները կարող են մոռացուել, ժխտուել, վերանայուել կամ վերակազմուել: Եւ սա զարմանալի չէ:
  Քրիստոնէութեան ընդունումից յետոյ միտումնաւոր կերպով մոռացութեան էր տրւում հեթանոսական մշակոյթը, իսկ հայ պատմիչները ձգտում էին ստեղծել ժողովրդի նոր, քրիստոնէական էթնոսը: Մեր պատմիչները` Եզնիկ Կողբացի, Եղիշէ, պատմութեանը նայել են կրօնական տեսանկիւնից, սկզբունք, որը հասնում է մինչեւ Մխիթարեանների շրջանը:: Այլ է Մովսէս Խորենացու պարագան, որը միջազգայնացնում է մեր պատմութիւնը` մեզ դնելով հարեւան ժողովուրդների պատմութիւնների յարաբերութեան բնագրում, եւ տալիս քաղաքական ուղղուածութիւն:
  Պատմութեան եւ կրօնի փոխյարաբերութեան մէջ շրջադարձային նշանակութիւն ունեցաւ Րաֆֆու ստեղծագործութիւնը, մասնաւորապէս «Սամուէլ» վէպը, որտեղ հեղինակը մեր ինքնութեան կերպարին աւելացնում էր քաղաքական տարրը` կատարելով անցեալի վերամեկնաբանութիւն:
  Թէ ինչպէս են փոփոխւում ազգային ինքնութեան հանդէպ մօտեցումները` կապուած ժամանակի շահերի եւ կարիքների հետ, Գէորգ Բարդակչեանը ցոյց է տալիս Արշակ Երկորդ արքայի կերպարի մեկնաբանութիւններով, որոնք ձգւում են 5-րդ դարից մինչեւ մեր օրերը, մասնաւորապէս նա անդրադարձաւ Պերճ Զէյթունցեանի եւ Լեւոն Խեչոյեանի կերպարաստեղծման եղանակներին: Նա խօսեց նաեւ հայութեան հաւաքական խորհրդանիշին` բիբլիական Արարատին ուղղուած հայ, թուրք, պարսիկ, արաբ գնահատութիւնների մասին ու ծաւալուեց տարբեր ժամանակահատուածներում նրա ընկալման տարբերութիւնների շուրջ:
  Գ. Բարդակչեանի բանախօսութեան մասին ամփոփիչ գնահատական խօսքով հանդէս եկաւ համալսարանի հայ գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Պրօֆ. Աէլիտա Դոլուխանեանը:

 

Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ


Գևորգ Բարդակչյանին շնորհեցին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

2011-09-22 17:19:09   | Հայաստան  |  Հասարակություն

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական խորհրդի նիստ, որտեղ որոշվեց ՀՀ ԳԱԱ հումանիտար և հասարակական գիտությունների բաժնի արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանին և Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանին շնորհել Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 

Երվանդ Ազատյանի և Գևորգ Բարդակչյանի գործունեությունն առավել մանրակրկիտ ներկայացրեցին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու ՀՊՄՀ  «Սփյուռք» ուսումնագիտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:

Այնուհետև ելույթ ունեցան Երվանդ Ազատյանն ու Գևորգ Բարդակչյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց շնորհված պատվավոր դոկտորի կոչման համար, եւ ընդգծեցին, որ շնորհը որքան հաճելի էր, նույնքան էլ պարտավորեցնող:

http://www.noyan-tapan.am/am/news/8899/



Просмотров: 1149 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/85
Всего комментариев: 2
2 Itrxvn  
0
atorvastatin 40mg canada <a href="https://lipiws.top/">order generic atorvastatin 40mg</a> order lipitor 10mg for sale

1 Vrwxin  
0
purchase atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg for sale</a> buy lipitor without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz