Չորեքշաբթի, 24.04.2024, 11:16
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 23 » ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ
15:42
ՄԵԿ ԼՈՒՐ spyurk-center.am ԿԱՅՔԻՑ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

ՍՓԻՒՌՔԻ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԻՆ

21 Սեպտեմբեր 2011

  Սեպտեմբերի 20-ին Հայաստանի անկախութեան 20 ամեակին նուիրուած յոբելենական գիտաժողով գումարեց Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ խորհուրդը, որի նախագահ համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Ռուբէն Միրզախանեանը հրաւիրել էր նաեւ բանասիրական բաժանմունքի գիտական խորհրդի անդամներին: Իսկ առիթը աւելի քան բարեպատեհ էր. երկրի անկախութեանը նուիրուած գիտական-ուսումնական աշխատանքների մէջ կարեւոր ուղենիշներ դարձան Սփիւռքի խոշորագոյն մեր գիտնականների պատուոյ դասախօսութիւնները բանասիրական բաժանմունքում: Հրաւիրուել են բանախօսութիւնների Պրօֆեսորներ Երուանդ Ազատեանը (Դիտրոյթ, ԱՄՆ) եւ Գէորգ Բարդակչեանը (Միչիգան, Ուէյն, ԱՄՆ): Համալսարանը գիտնականներին իր խորհրդի նիստում շնորհեց պատուաւոր դոկտորի կոչում: Խորհրդի ընդլայնուած նիստում ռեկտորի յանձնարարութեամբ գնահատութեան եւ բնութագրական խօսք ասացին համալսարանի լրագրութեան ամբիոնի Պրօֆ., «Ազգ» օրաթերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը:
  Վերջինս ընդգծեց Երուանդ Ազատեանի բարձր իմացական աւազանը եւ դա հիմնաւորեց ուսուցիչների հոյլի շարունակական ներկայութեամբ: ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանում նրա ներաշխարհը կազմել են Գերսամ Ահարոնեանը, Վահէ-Վահեանը, Զարեհ Մելքոնեանը, Սիմոն Սիմոնեանը եւ ուրիշներ: Իւրատեսակ ուսուցիչ դարձաւ նրա համար հայ գրական աշխարհը, որտեղ ունէր իր սիրելի բարձունքները, մասնաւորապէս` Վահան Թէքէեանին, որի ստեղծագործական յատկանիշների գիտական քննութիւնը մինչեւ այսօր իր հետաքրքրութիւնների կենտրոնում է: Ե. Ազատեանը իր կրթութիւնն ստացել է Պէյրութի Ամերիկեան Համալսարանում, Միացեալ Նահանգներ փոխադրուելուց յետոյ Պոսթընի Նորթ Հիսթըրն եւ Միչիգանի Ուէյնի համալսարաններում: Իր գրական աշխարհը լրացրել են Շահան Շահնուրը, Ուիլեամ Սարոյեանը, Դ. Վարուժանը, Միքայէլ Կիւրճեանը, պոլսահայ հսկաներ Զարեհ Խրախունին եւ Զահրատը: Սարոյեանի հետ նա մտերիմ էր կրտսերի իրաւունքով, Շահնուրը ունէր նրա հետ հոգեկցութիւն նամակների ժանրով: Կեանքի վերջին տարին տխուր ու ճգնաւոր Շահնուրը գրում է Ազատեանին, թէ գրականութիւնը իր համար «մենախօսութիւն մըն է», մինչդեռ դուք, Ազատեանը, կարողացաւ սփիւռքահայ գրականութեան մեկուսի ընթացքը հաստատել իբրեւ երկխօսութիւն ոչ միայն գրողի եւ ընթերցողի միջեւ, այլեւ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների խորքում: Եւ սա այսօր նաեւ Ձեր մեծարման ճշմարիտ նախահիմքը: Ամենուրեք նա բերել է արդար չափ ու կշիռ, մի յատկանիշ, որ ժամանակին նկատել էր գրականագէտ Հրանդ Թամրազեանը:
  Երուանդ Ազատեանը հեղինակել է հինգ հատորներ, որոնցից նշանակալիցներն են` «Գրական գեղարուեստական սեւեռումներ», 1988, «Դիմանկարներ եւ դիմաստուերներ» 1995 (անգլերէն), «Պատմութիւնը շարժման ընդմէջէն» (նոյնպէս անգլերէն), 1999 եւ «Դիտումներ եւ դատումներ», 2006: 1988-ին, երբ լոյս տեսաւ իր նշանաւոր «Գրական սեւեռումներ» գիրքը, ստացաւ ԵՊՀ պատուաւոր կամ, ինչպէս ինքն է սիրում ասել, պատուակալ դոկտորի կոչում: Այսօր այդ պատուակալութեան իր երկրորդ աստիճանն է` թանկ ե´ւ իր, ե´ւ մեզ համար: Իր համար, որովհետեւ իր առաքելութիւնը ինքնին ուսուցչի տեսակն է:
  Թերեւս դոկտոր Ե. Ազատեանի համար ամէնից նուիրական աշխարհը ազգային բարերար Ալեք Մանուկեանի մերձաւորագոյն միջավայրն էր` դեռեւս Մասկոյի շրջանից: Նա ձեռք էր բերել ՀԲԸՄ ղեկավարի խոր վստահութիւնը. վարում էր նրա հայկական գրասենեակը, իսկ 1972-ից ստանձնել էր «Ալեք Մանուկեան» մշակութային հիմնադրամի ատենապետութիւնը: Փաստօրէն Ալեք Մանուկեանի վստահագիրը ներգործում է մեզ բոլորիս վրայ առ այսօր:
Դոկտոր Գէորգ Բարդակչեանը, մեր համոզմամբ, հայ գրականութեան, հայ մշակոյթի գիտական դեսպանն է ամերիկեան միջավայրում: Լինելով արեւմտահայ` նա իւրացրեց նաեւ արեւելահայ լեզուական ատաղձը` սովորելով ԵՊՀ հայկական բանասիրութեան բաժանմունքում: Հայագիտութիւն սովորել է արդէն Օքսֆորդի համալսարանում, ուր Չարլզ Դուոսէթի ղեկավարութեամբ պաշտպանել է ատենախօսութիւն «Յակոբ Պարոնեանի սոցիալական ու քաղաքական երգիծանքը» թեմայով: 1974-1988 թթ. եւ 1988-ից մինչ այսօր Բարդակչեանը դասաւանդել է եւ դասաւանդում է Հարվարդի եւ Միչիգանի համալսարաններում: Նրա հայկական թեմատիկայով հրատարակութիւններից կարող ենք յիշատակել «Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերուն պատմական դէպքերն ու դէմքերը», «Մխիթարեան Միաբանութիւնը եւ հայ մշակոյթի մէջ նրա աւանդները» (անգլերէն), Ժամանակակից արեւմտահայերէնի ձեռնարկ (անգլերէն), Ժամանակակից արեւելահայերէնի ձեռնարկ (անգլերէն), Ժամանակակից հայ գրականութեան ուղեցոյց 1500-1920 թթ. պատմութեան զուգորդումով` ներածական խօսքով: Նա կազմել է հայոց լեզուի ամառային շարունակական դասընթացներ արեւմտահայերէնի, արեւելահայերէնից եւ գրաբարից (1987-2005): Նա ՍԱՍ-ի` հայագիտական դասընթացների ընկերակցութեան նախագահն է երկու փուլերով` 1980-1984 եւ 2010-ից մինչ օրս:
  Իրենց շնորհակալական խօսքում դոկտորներ Ե. Ազատեանն ու Գ. Բարդակչեանը հաստատեցին, որ իրենք շարունակելու են աշխատանքը «հայագիտութեան կալուածէն ներս», որովհետեւ դա դիմագիծ է, էութիւն եւ արիւն:

Просмотров: 1095 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/88
Всего комментариев: 2
2 Fqqndv  
0
buy lipitor 20mg <a href="https://lipiws.top/">purchase lipitor pill</a> purchase atorvastatin online cheap

1 Rcjqwp  
0
oral lipitor 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin where to buy</a> buy atorvastatin 40mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz