Ուրբաթ, 29.03.2024, 14:02
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 29 » ՄԵԿ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ 29.09.2011
15:46
ՄԵԿ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ 29.09.2011

ԱՇԽԱՐՀԸ` ՄԻ ՓՈՔՐԻԿ ՓՈՂՈՑ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մասնագիտական ուսուցման ամբիոնը սեպտեմբերի 28-ին կազմակերպել էր «Լեզուների երկխոսություն» խորագրով միջոցառում` նվիրված եվրոպական երկրների միջազգային օրվան:

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ. Ֆրանսիական դեսպանության լեզվական եւ մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեիրան, մշակութային բաժնից` Մոնիկ Մարտենը, Գերմանիայի դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Թինե Լաուֆերը, Ռումինիայի ներկայացուցիչ Քրինա Պրոնարիուն, Բրազիլիայի դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատուն եւ օտար լեզվի թեքումներով դպրոցների ներկայացուցիչներ:

Հանդիսավարները տարբեր լեզուներով ողջունեցին ներկաներին: Ապա ուսանողները տարբեր լեզուներով ներկայացրին աստվածաշնչյան ավանդազրույցը լեզուների ստեղծման մասին ու հավելեցին. «Այնտեղ, որտեղ տարբեր լեզուներով մարդիկ չեն կարող հաղորդակցվել, հաղորդակցվել են մշակույթի միջոցով, որը սահմաններ ու լեզու չի ճանաչում»:

Ուսանողները էստրադային եւ դասական ժանրի երգերով ներկաներին մատուցեցին իսպանական, ֆրանսիական եւ գերմանական մշակույթ:

Միջոցառումն ամփոփվեց Եղիշե Չարենցի խոսքով. «Աշխարհը կդառնա մի փոքրիկ փողոց» հանուր մարդկության համար: Չարենցի մարգարեությունը մեր ժամանակների համար էր. երկրագնդի մեծ քարտեզի վրա կարեւորը մարդն է, իսկ մշակույթները` զգացողությունների եւ մերձեցման լավագույն միջոց:

Просмотров: 1126 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/85
Всего комментариев: 2
2 Tuiymb  
0
buy atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">buy generic lipitor</a> atorvastatin 80mg oral

1 Wyqwhu  
0
cost lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg online cheap</a> atorvastatin price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz