Հինգշաբթի, 28.03.2024, 20:05
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Մայիս » 11 » ՄԵԿ ԼՈԻՐ spyurk-center.am կայքից
10:00
ՄԵԿ ԼՈԻՐ spyurk-center.am կայքից

ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆԻ «ՄԻՋՈՒԿԻ ՏՐՈՀՈՒՄԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

09 Մայիս 2011

  «Զանգակ-97» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Սուրէն Դանիէլեանի «Միջուկի տրոհումը» /Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն. Ներածութիւն/ մենագրութիւնը:
  Այս գիրքը, որ առաջինն է նախատեսուած երեք հատորներից, ներկայացնում է սփիւռքահայ եւ մայր գրականութիւնների առընչութիւնները, տեսաբանական որոնումները, զարգացումները` օրինաչափութիւնների եւ անակնկալի շաղախով: Այն ունի երկու բաժին: Առաջինը քննում է հայ գրականութեան ակունքների, Մշակութային եւ նիւթական Հայաստանի համակարգի հետ ուղղակի եւ անուղղակի կապերը, երկրորդ բաժնում օտարագիր գրականութեան համայնապատկերն է, որտեղ առաջնային են դարձել ոչ միայն համաշխարհային մեծութեան հասած ծագումով հայ դէմքերը, այլեւ բուն օտարագիր գրականութեան ներքին տարածքի ծաւալումները: Հեղինակը փորձում է սթափ մօտենալ բուն հարցադրումներին. օտարագիրը հայ գրականութիւն չէ, սակայն ներկայացնում է ազգային գրական արմատական շահագրգռութիւններ: Նա ինքն է ձգւում դէպի ազգային պորտալար: Օտարագիր գրականութեան հիմնահարցերի կողքին մեր լաւագոյն հեղինակների համահաւաք դիմաստուերներն են` դասական աւանդոյթի սկզբունքով կազմուած:
  Գրքի հրատարակութիւնը հովանաւորել են երջանկայիշատակ Յովսէփ Եուսէֆեանը (Պուէնոս Այրէս, Արգենտինա), «Շէն» կազմակերպութեան ղեկավար Հրայր Հրաչեանը (Փարիզ, Ֆրանսիա) եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ժակ Փանոսեանը (Փարիզ, Ֆրանսիա): Գիտական խմբագիրը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամեանն է:

Просмотров: 1360 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/205
Всего комментариев: 2
2 Wnphvn  
0
how to get lipitor without a prescription <a href="https://lipiws.top/">lipitor drug</a> lipitor order online

1 Pxdsgd  
0
lipitor drug <a href="https://lipiws.top/">lipitor pill</a> lipitor sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz