ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ
19.10.2010 թ.
Գիտխորհրդի նիստն սկսվեց հատուկ արարողությամբ: ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց գիտխորհրդի որոշումը ՀՊՄՀ նախկին ռեկտորներ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Գևորգ Երվանդի Բաղդասարյանին (ռեկտոր է եղել 1994-1998 թվականներին) և Միասկ Արշամի Դավթյանին (ռեկտոր է եղել 1999-2002 թվականներին) ՀՊՄՀ բարձրագույն ,,Խաչատուր Աբովյան,, մեդալով պարգևատրելու մասին: Նա շնորհավորեց ականավոր գիտնականներին, մաղթեց առողջություն և հանձնեց մեդալները:
Ակադեմիկոսներ Գ.Բաղդասարյանը և Մ.Դավթյանը հանդես եկան շնորհակալական խոսքով և խոստացան կապ պահել համալսարանի հետ և հատուկ դասընթացներ վարել մագիստրատուրայում:
Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռ.Միրզախանյանը շնորհավորեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սամսոնի Մկրտչյանին, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Վաղարշակի Ոսկանյանին և նրանց հանձնեց շնորհավորական ուղերձներ:
Սեփական լրատվություն
|