Երեքշաբթի, 12.11.2019, 12:16
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11155
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 6 » ՄԱՅԻՍՅԱՆ ՔԱՌԱՏՈՆ
11:54
ՄԱՅԻՍՅԱՆ ՔԱՌԱՏՈՆ

Հ ա յ ր ե ն ա ս ի ր ա կ ա ն

«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: Մայիսին ազգային հաղթանակների Քառատոն է: Ահա այդ հաղթանակների ժամանակագրությունը՝
- 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի և գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում,
- 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում և դրանց արդյուքում վերականգնել հայոց պետականությունը,
- 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի կազմում հայ զինվորականները մասնակից են դարձել ֆաշխստական Գերմանիայի կապիտուլիացիային, 
- 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերը ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին և բեկում մտցրել Արցախյան պատերազմում՝ դնելով հայկական պատմական տարածքների ազատագրման գործի սկիզբը:

Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է «Մայիսյան հաղթանակներ» գրքային ցուցահանդեսը: Այն իրականացվել է չորս բաժնով՝ Ավարայր, Հայաստանի Առաջին Հանրապետություն, Արցախյան պատերազմ, Մայիսյան հաղթանակները գեղարվեստական գրականության մեջ:

Առաջին բաժնում ցուցադրության են դրվել Հմայակ Հարությունյանի «Ավարայրի ճակատամարտը» /1966 թ./, Հայրիկ Մուրադյանի «Վարդանանց ապստամբության մասին» գրքերը:

«Հայաստանի Առաջին Հանրապետություն» բաժնում ցուցադրվում են Հարություն Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» /1965 թ./, Տիգրան Հայազնի «Ապարանի հերոսամարտը» /2005 թ./, Վիկտոր Դալլաքյանի և Արմեն Մարուքյանի «Ղարաքիլիսայի 1918 թ. հերոսամարտը», Վարդան Գէորգեանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» /2010 թ./ գրքերը: 1918 թվականի հերոսամարտերին են նվիրված պատմական գիտությունների դոկտորներ Համլետ Գևորգյանի «Դրո», «Յապոն», «Սեդրակ Ջալալյան», Վլադիմիր Ղազախեցյանի «Նժդեհը Զանգեզուրում», «Սմբատ Զորավար», Արամայիս Մնացականյանի և Հակոբ Հակոբյանի «Անդրանիկ», պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը: Այս բաժնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին նվիրված գրքերը, Ռուբեն Տեր-Մինասյանի յոթհատորյակը և նրա մասին պատմող գրքերը, Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն», Խմբապետ Մարտիրոսի «Իմ յիշելի յուշերը» /Թեհրան, 1978 թ. և Երևան, 2015 թ./ գրքերը, պատմաբաններ Վանիկ Վիրաբյանի Առաջին Հանրապետության անվտանգության և հետախուզության բնագավառին վերաբերող, Մուրադ Կարապետյանի բանակին նվիրված գրքերը, Տիգրան Հայազնի «Խենթերը» և այլ գրքեր:

«Հայերը ֆաշխզմի ջախջախման մասնակից» բաժնում ներկայացված են Արմո Մալխասյանի «Սովետական բանակի հայ գործիչները» գիրքը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանֆերյանցի, Խորհրդային Միության ծովակալ /մարշալ/ Հովհաննես Իսակովի, տանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը: Ներկայացված են Կլիմենտ Հարությունյանի թեմային վերաբերող մեկ տասնյակից ավելի գրքեր: Այստեղ ցուցադրվում են Աշոտ Ղազարյանի «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» /եռահատոր/, Կառլեն Միրզախանյանի «Հանուն Հայրենիքի», Տիգրան Հայազնի «Հայրենիքի սերը սրտերում», «Հուշամատյան», «Հայ ուսուցիչները Հայրենական պատերազմում» /եռահատոր/, «Հայ բժիշկները Հայրենական պատերազմում» և այլ գրքեր:

Թեմատիկ առումով ամենամեծը «Արցախյան ազատամարտ» բաժինն է: Այստեղ ցուցադրրության են դրված հարյուրից ավելի գրքեր: Ներկայացված են «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994» հանրագիտարանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հեղինակային և իր մասին պատմող, ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» /հայերեն, ռուսերեն/, ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն», Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի», Հովհաննես Այվազյանի «Հաղթելու արվեստ» /գեներալ գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մասին/, Տիգրան Պետրոսյանցի և Գարեգին Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» /հայերեն, անգլերեն/, պատմական գիտությունների թեկնածու, Արցախի «Կաճառ» ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի «Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը» /Ստեփանակերտ/, Բենիկ Սիսյանի «Գետաշեն», Մովսես Ղազարյանի «Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր», պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», «Արցախյան գոյապայքար» և բազմաթիվ այլ գրքեր: Ցուցադրվում են Ստեփանակերտում և Երևանում տպագրված Բակուրի, Անահիտ Չիբուխչյանի, Ասպրամ Ծառուկյանի, Սենոր Հասրաթյանի, Սիլվա Մարգարյանի, Գալյա Առստամյանի, Վեռա Գրիգորյանի գրքերը: Առանձին գրքերով ներկայացված են հերոսներ Մոնթեի, Թաթուլի, Պետոյի, Արթուրի կենսագրությունները:

«Մայիսյան հաղթանակներ. գեղարվեստական» ցուցավահանակին ներկայացված են Ավարայրի, Առաջին Հանրապետության, Գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Արցախյան ազատամարտ մասին հայ գրողների ստեղծած գեղարվեստական գրքեր: Այստեղ ներկայացված են Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Սերո Խանզադյանի «Անդրանիկ», «Շուշի», «Մեր գնդի մարդիկ», Զարզանդ Դարյանի «Քառուղիներ», «Հանրապետության Նախագահը», Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը», Համո Սահյանի «Նաիրյան դալար բարդի», Մկրտիչ Սարգսյանի «Սերժանտ Կարո», Զորի Բալայանի «Ցավ», «Դժոխք և դրախտ», Արցախ Բունիաթյանի «Արյան գինը», Գուսան Հայկազունի «Հայեր, միացեք», Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» և այլ գրքեր:

Ցուցադրության դրված 250-ից ավելի գրքերը համալսարանի դպրոցի աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին, գրադարանի ընթերցողներին տեղեկություններ են փոխանցում Մայիսյան քառատոնի մասին և հայրենասիրական մեծ լիցք են հաղորդում:

Просмотров: 746 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2019 Хостинг от uCoz