ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Հունվարի 25-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները իենց նախագահի՝ 11-րդ դասարանցի Դավիթի հետ այցելեցին գիտական գրադարան: 10-րդ դասարանցիներ Իրինային, Ժենյային, Լիանային, 11-րդ դասարանցիներ Կարենին, Վարուժանին, Աննային, 12-րդ դասարանցիներ Միլենային, Տաթև Արշակյանին, Տաթև Պողոսյանին, Նանեին ընդունեց և գիտական գրադարանի կոնֆերանս-դահլիճում նրանց հետ զրուցեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Աշակերտներից յուրաքանչյուրը խոսեց իր նախասիրությունների, ընտրած և ընտրելիք մասնագիտության մասին, նրանց իր խորհուրդներով ուղղորդում էր Տիգրան ՊետրոսՅանցը:
Աշակերտները գրականության մասին ծավալված խոսակցության ընթացքում ցուցադրեցին բավարար գիտելիքներ: Աչքի ընկավ Դավիթը՝ Պարույր Սևակի բանաստեղծության արտասանությամբ:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպման վերջում գրադարանի տնօրենը աշակերտներին նվիրեց իր «Տիգրանական մեկդարյա արքայից-արքայություն» գիրքը:
Լուսանկարները՝ Տաթև Ենոքյանի |