ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ ԱՊԱԳԱ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ է դպրոցականների, ուսանողների և նրանց ուսուցիչների ու դասախոսների համար:
Ճիշտ է նկատված, որ եթե մարդկության Նոր տարին հունվարի 1-ն է, ապա սովորողների և սովորեցնողների Նոր տարին սեպտեմբերի 1-ն է, օր, երբ դպրոցն ու համալսարանը սկսում են ուսումնական նոր փուլը:
Սեպտեմբերի 1-ը տոնական էր Մանկավարժականում: Ուսումնական առաջին օրը համալսարանի միջանցքներում նոր դեմքեր էին, նոր ուսանողներ՝ առաջին կուրսեցիներ: Նրանք մեկ-մեկ կամ խմբերով միջանցքներով առաջ ու հետ, աստիճաններով վեր ու վար էին քայլում և իրենց ապագա «աշխատատեղ-լսարաններ»-ը փնտրում:
Պայմանավորվածության համաձայն Համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսեցիները հյուրընկալվեցին Համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում:
Նրանց ողջունեցին ու հաջողություններ մաղթեցին ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, դասախոս Սամվել Պողոսյանը և գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Գրադարան առաջին այցելությունը ուսանողների համար նշանավորվեց նրանով, որ պատմության և հասարակագիտության բաժնի ավելի քան վաթսուն ուսանողների գրադարանի կողմից նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների, իսկ իրավաբանական բաժնի չորրորդ կուրսեցիներին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ գրքերի մեկական օրինակ:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը բոլոր ուսանողների նվիրեց իր «Տիգրանական մեկդարյա արքայից արքայություն» գիրքը՝ ստորագրությամբ:
Վերջում բոլորը միասին առաջնամուտքի հիշատակի լուսանկարում հայտնվեցին:
Տաթև Ենոքյան
Լուսանկարները հեղինակի |