Հինգշաբթի, 28.03.2024, 19:51
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 25 » ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է
07:50
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է

«ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ

ՀԱՅ ԳՐԻ ԵՎ ԳՐՉԻ ՀԱՆԴԵՊ»

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» միջոցառումը, որն այս տարի վեցերոդն էր: 
Միջոցառումը սկսվեց Տեր-Թորգոմ վարդապետի օրհնությամբ ու տերունական աղոթքով: Վերջինս, որի օրհնությամբ է մեկնարկել նախորդ բոլոր տարիների հերթական միջոցառումները նաև նշեց, որ համոզվում է, որ Մանկավարժականի գրադարանն իրական հոգևոր միջավայր է:
«Անցած վեց տարիներին լավագույն ընթերցող է դարձել 76 ուսանող, բուհի հիմնական և ավագ դպրոցների 5 աշակերտ, 9 դասախոսներ դարձել են ամենաընթերցված հեղինակներ: Հրատարակվել է «Լավագույն ընթերցող» 6 գրքուկ՝ լավագույն ընթերցողների լուսանկարներով և կեսնագրությամբ:- Իր խոսքում նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և շարունակեց,- համոզված եմ, որ մարզերից եկած ծնողները հիացած են բուհի ընձեռած հնարավորություններով և գրադարանի հագեցվածությամբ. իմ սերունդը նման գրադարան չի տեսել»:

Տնօրենը ըստ ֆակուլտետների ներկայացրեց 2015 թվականի հաղթողներին: Ամեն տարվա նման ֆակուլտետային հաղթողի պարգևատրությունը կատարում էին հաղթող ուսանողի ծնողները, հարազատները և տվյալ ֆակուլտետի դեկանը կամ նրա տեղակալը: Վկայականներ հանձնվեցին ընթացիկ տարվա բակալավրիատի 10 լավագույն ընթերցողների, որոնք տարվա ընթացքում օգտվել են 150-ից ավելի տպագիր նյութերից, իսկ համալսարանի լավագույն ընթերցողը՝ օգտվել է 400-ից ավելի տպագիր նյութերից: Վկայականներ ստացան նաև համալսարանի հիմնական և ավագ դպրոցների 9-րդ և 11-րդ դասարանների երկու աշակերտներ, ինչպես նաև երկու դասախոս-հեղինակներ:

2015 թվականի «Լավագույն ընթերցող»-ը կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմենուհի Մելքոնյանն է: Նրա վկայականը հանձնելու համար Գավառ քաղաքից միջոցառմանը մասնակցելու էր եկել քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Անահիտ Հակոբյանը: Եկել էին նաև ուսանողի տատը, պապը, հայրը և հատուկ միջոցառմանը մասնակցելու համար Թել Ավիվից ամուսնու հետ եկած հորաքույրը՝ Մարինեն: Նման ներկայացուցչական արարողությունը երկար կմնա ուսանողի հիշողության մեջ, ինչպես նաև նրա դպրոցի տնօրենի և հարազատների համար լրացուցիչ հպարտության առիթ կլինի:

Ֆակուլտետների լավագույններին՝ Թեհմինե Մակոյանին, Անահիտ Հովակիմյանին, Մարիամ Մելքոնյանին, Լիանա Մանուկյանին, Գագիկ Ավետիսյանին, Գայանե Պետրոսյանին, Սիլվա Գևորգյանին, Արաքսյա Մահտեսյանին, Մարիամ Սարգսյանին, Ավետիք Կարճիկյանին: Վերջինս, ի դեպ, սոցիալական ցանցում անցկացված քվերակության արդյունքում հաղթել էր «Համակրանք» անվանակարգում: Հաղթող ուսանողներին վկայականներ հանձնեցին պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանը, Արա Երեմյանը, դեկաններ Ռուզաննա Պետրոսյանը, Հեղինե Խաչատրյանը, Արմինե Ավագյանը, Ռուզաննա Սադոյանը, Գագիկ Դեմիրխանյանը, Տիգրան Միքայելյանը, փոխդեկաններ Կարեն Խանյանը, Սամվել Պողոսյանը, «Հայ Ասպետ» հիմնադրամի գործադիր տնօրեն Կարին Տոնոյանը, «Հայաստան» թերթի գլավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, արձակագիր Վրեժ Սարուխանյանը, Արցախյան պատերազմի վետերան, պահեստի գնդապետ Գագիկ Դանիելյանը, ԱՍԱԼԱ-ի վետերան Վազգեն Սիսլյանը, զորամասի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանը, և ուսանողների ծնողները, հարազատները:

Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Թագուհի Ասախալյանին և հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գայանե Գալոյանին վկայականներ հանձնեցին դպրոցների տնօրեններ Նաիրա Սաֆարյանը, Նաիրա Տողանյանը և ծնողները:

Համալսարանի դասախոսներից ամենաընթերցված հեղինակ ճանաչված առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանին վկայական հանձնեց պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ամենակարդացված հեղինակ, հոգեբան Ալբերտ Նալչաջյանին՝ համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:

Շնորհավորելով լավագույն ընթերցողներին Ռուբեն Միրզախանյանը ձեռնարկը համարեց իրադարձություն և բացառիկ իր բովանդակությամբ: Ռեկտորն ընդգծեց, որ ձեռնարկի գաղափարն ամբողջությամբ գրադարանի տնօրենինն է: Ի դեպ հենց նրա առաջարկով «Լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողները ուսումնառության ընթացքում այսուհետ կստանան 2 կրեդիտ:

Ռուբեն Միրզախանյանը «Լավագույն ընթերցող» Արմենուհի Մելքոնյանին հանձնեց Մոսկվայում լույս տեսած իր և արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» պատկերազարդ ալբոմը:

«Մանկավարժական համալսարանի գրադարանը ոչ միայն ուսանողության ընթերցանության վայր է, այլ իմ դիտարկմամբ առաջին հերթին դաստիարակչական կենտրոն»,- նշեց մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մնացական Մանուկյանը:

Խրախուսման պակաս չունեցան նաև մրցույթի մյուս մասնակիցները: Նրանցից յուրաքանչյուրը գիտական գրադարանի կողմից ստացան 10-ից ավելի գրքեր, կտավներ: Նրանք տարատեսակ նվերներ ստացան նաև ֆակուլտետների դեկաններից, իսկ բուհից՝ համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն:

«Ես սովորում եմ 9-րդ դասարանում: Երբեք չէի մտածի, որ ինձ կվիճակվի ինչ-որ բնագավառում դպրոցում դառնալ առաջինը: Այսօր այստեղ կանգնած եմ որպես լավագույն ընթերցող: Սա իմ, մայրիկիս համար մեծագույն երջանկություն է: Եվ քանի որ ես պարգևատրվողներից վերջինն եմ՝ սիրով շնորհավորում եմ իմ ավագ ընկեր ուսանողներին, իմ դպրոցական ընկերուհուն, շնորհակալ եմ դպրոցի տնօրենից, համալսարանի ռեկտոր պարոն Միրզախանյանից, որ նման մրցույթ է անցկացվում»,- ասաց 9-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Գալոյանը:

«Լավագույնը լինելը մեծ պատիվ է, յուրաքանչյուր մարդ պետք է արժանի լինի այդ կոչմանը: Մարդիկ հաճախ ասում են, թե ազատ ժամանակ գիրք են կարդում, այնինչ այդ պետք է անել ոչ թե ազատ, այլ ամենակարևոր ժամանակ: Իմ «Սրտաշունչ արշալույս» ժողովածուն հրատարակելիս Տիգրան Պետրոսյանցն ասաց, որ, եթե կա մի տող, որը շատ կարևոր է և իմաստալից, այդ մի տողի համար արժե այն հրատարակել: 
Շարունակելով նրա խոսքն ուզում եմ ասել, եթե կա մի գիրք, որում կա մի տող, որը շատ կարևոր է, այդ մի տողի համար արժե գիրքն անպայման ընթերցել»,-շնորհակալություն հայտնելով՝ նշեց Արմենուհի Մելքոնյանը:
Միջոցառմանը ներկա էին բուհի նախկին շրջանավարտներ, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցասեր հասարակություն: Նրանցից շատերը իրենց բարեմաղթանքները հղեցին լավագույն ընթերցողներին: Համալսարանի շրջանավարտ, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանն ուսանողներին փոխանցեց համալսարանի մեկ այլ, առավել հայտնի շրջանավարտ, գրող Հրանտ Մաթևոսյանի պատգամը՝ «Չկորցնել հավատը հայ գրի և գրչի հանդեպ»:

 

Просмотров: 701 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Imkola  
0
order lipitor online <a href="https://lipiws.top/">atorvastatin online order</a> lipitor 10mg over the counter

1 Wfensp  
0
cost atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">brand lipitor 10mg</a> order atorvastatin 40mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz