| 
				
			 «2015 թ-ի Լավագույն ընթերցող» ԱՅՍՈՒՀԵՏ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի 2016 թ-ի հունվարի 22-ի թիվ 105-Լ հրամանով 2015 թ-ի, ինչպես նաև հաջորդ տարիների Համալսարանի /ֆակուլտետի լավագույն ճանաչված բակալավրիատի 2-4-րդ կուրսերի ուսանողները կստանան 2 կրեդիտ հրամանում նշված կարգով:Հրամանի 4-րդ կետով Լավագույն ճանաչված ուսանողները կընդգրկվեն Աղավնաձորի ուսումնական բազայում հանգստի ուղարկվող ուսանողների ցանկում:
 Այս հրամանը լավագույն խրախուսանք է թե 2015 թ-ին աչքի ընկած ուսանողների, թե առավել ևս հաջորդ տարիների ուսանողների համար, ովքեր գիտելիքը կամրապնդեն համասարանի գիտական գրադարանում: |