ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Ենոքյանը և գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Առաքելյանը արդեն երկու տարի հաճախում են գիտական գրադարան, մասնակցում գիտելիքի և գրքի պրոպագանդման հետ կապված բազմաթիվ միջոցառումների:
Հաճախում են գրադարանում գործող «Չորեքշաբթի» գրական ակումբի հանդիպումներին և կամավոր ստանձնել են այդ հանդիպումները լուսանկարելու և գիտական գրադարանի կայքում ու գրական ակումբի ՖԲ էջում համդիպման մասին տեղեկատվություն տարածելու գործը:
2017 թ-ի ուսումնական տարվա ավարտին նրանք ցանկություն հայտնեցին ամառվա ընթացքում հումանիտար գրականության ընթերցասրահում, արձակուրդ գնացած աշխատողների փոխարեն, գրադարանավարի կամավորական աշխատանք կատարել:
Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի համաձայնությամբ նրանք 2017 թ-ի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 29-ը կատարեցին գրադարանավարի աշխատանք:
Ամեն օր ժամը 10.00-ից մինչև 17.00 եղել է գրադարանում, կատարել սպասարկում, օգնել է գրադարան հաճախող մագիստրատուրա ընդունվողներին, սիրով տեղեկատվություն են հայտնել տպագիր նյութերի և գրադարանի էլեկտրոնային ռեսուրսների, դրանցից օգտվելու կանոնների մասին և տրամադրել գրքեր: Օրվա ընթացքում համացանցում մուտքագրել են նոր գրքեր: Մասնակցել են «Աբովյանցիներ» կենսագրական հանրագիտարանի համար կենսագրություններ մուտքագրելու աշխատանքներին՝ մուտքագրելով ավելի քան 100 կենսագրություն: Աշխատանքում բարեխիղճ էին, պատասխանատու, առօրեայում՝ ընկերասեր և աշխատասեր:
Գնահատելով կամավորականների աշխատանքը գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նրանց պարգևատրել է գիտական գրադարնի պատվոգրով:
Սեպտեմբերի 15-ին Տիգրան ՊետրոսՅանցի հրավերով գրադարան էին այցելել երկու ուսանողների հարազատները: Եկել էին Սյուզաննա Առաքելյանի պապիկը՝ Ֆրունզիկ Առաքելյանը և մայրը՝ Նազիկ Առաքելյանը, Տաթևիկ Ենոքյանի հորեղբոր կինը՝ Լենա Ենոքյանը և քույրը՝ Նելլի Ենոքյանը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց կամավորական աշխատանքի բովանդակությունը, նշեց ամառվա ընթացքում Տաթևիկի և Սյուզաննայի կատարած աշխատանքը, շնորհակալություն հայտնեց նրանց հարազատներին ուսանողներին կամավորական աշխատանք կատարելու հարցում նպաստելու համար և Տաթևիկին ու Սյուզաննային հանձնեց պատվոգրեր:
Սյուզաննան և Տաթևիկը շնորհակալական ջերմ խոսք ասացին ընթերցասրահի գրադարանավարներին, որոնք իրենց սովորեցրել էին գրքերի հետ աշխատելու նրբությունները և խոստացան ակտիվորեն մասնակցել գրադարանի աշխատանքներին:
Աննա Մարտիրոսյան
Ընթերցասրահների բաժնի վարիչ |