Չորեքշաբթի, 18.12.2024, 04:48
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11372
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 8 » Ի ՀԱՅԱՍՏԱՆ, Ի ԱՐՑԱԽ, Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ
12:51
Ի ՀԱՅԱՍՏԱՆ, Ի ԱՐՑԱԽ, Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ
Շնորհավոր քո մայիսյան եռատոնը հայ ժողովուրդ

Անցյալ հարյուրամյակներում մենք շարունակ կորցրել ենք` պետականություն, տարածք, վստահություն, հավատ՝ սեփական ուժերի հանդեպ: Հայոց Առաջին Հայրենական պատերազմը տվեցինք 1918 թվականի մայիսին Սարդարապատում, Ապարանում և կարողացանք հաղթել ու հիմնադրել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այն բարեփոխեց շարունակ կորուստներ կրածի, պարտությունների մեջ բարոյական հաղթանակներ փնտրողի մեր հոգեբանությունը, մեզ ազատագրեց պարտվողականի` հարյուրամյակներով մեր ուսերը ճնշող ծանրությունից: Ավաղ, Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և 70 տարով ռազմակալվեց: Հայոց Երկրորդ Հայրենական պատերազմը մենք տվեցինք  Արցախյան պատերազմով և այդ պատերազմում տարած Հաղթանակը դարձավ Հայաստանի Երկրորդ Հանրապետության կերտողը: Իսկ այդ պատերազմում, 1992 թվականի մայիսի 9-ին իրականացված Շուշի ազատագրումը մեր պատմության տարեգրության նոր ու հաղթական էջն էր:

Մենք միշտ պիտի հիշենք մեծագույն հայի՝ Գարեգին Նժդեհի մարգարեական միտքը.

«Քանի դեռ սուրն է կառավարում աշխարհը, ձիթենու ճյուղով զինված լինելը ծիծաղելի է եւ անմտություն: Ուժն է ծնում իրավունք: Ուժեղինն է Աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ…Ուզում ես փրկել՝ եղիր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում: Իսկ ուժիդ ազատություն տալու համար ցույց տուր երկու բան. առաջինը՝ որ գիտես մեռնել գիտակցված, իմաստալից մահով, երկրորդ՝ գիտես մեռցնել»:

Տիգրան ՊետրոսՅանց



Просмотров: 1063 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/102
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz