Կիրակի, 29.06.2025, 17:11
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2019 » Հոկտեմբեր » 17 » ՀՅՈՒՐԵՐ
08:28
ՀՅՈՒՐԵՐ

Հյուր էին դպրոցականները
ԱՐԴԵՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետում հյուրընկալել էին Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 8-րդ ՛՛գ՛՛ դասարանի աշակերտներին և ուսուցիչներին: Ֆակուլտետին ծանոթացնելուց հետո ասիստենտ Անահիտ Բաբաջանյանը նրանց ուղեկցեց գիտական գրադարան:
Գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը աշակերտներին ընդունեց հումանիտար գրականության փոքր սրահում: Նա խոսեց յուրաքանչյուր աշակերտի հետ, ճշտեց յուրաքանչյուրի նախասիրությունը, փորձեց պարզել թե ապագայում նրանցից ով իրեն որտեղ են տեսնում: Պարզվեց, որ աշակերտները հիմնականում ընտրել են ապագա մասնագիտությունը: Աշակերտներից մեկն ասաց, որ ուզում է հոգեբան դառնալ և սովորելու է Մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետում:
Տնօրենը խոսեց ընթերցանության, գրքի մասին, ինքնակրթության բազմակողմանի օգուտների մասին, ինչը մարդուն դարձնում է բազմակողմանի զարգացած և կյանքի ցանկացած փոփոխություններին պատրաստ: Նա բոլոր դպրոցականներին և դպրոցի գրադարանին նվիրեց մեր երկրի սահմանադրության վերաբերյալ գիրք:
Մեծ ընթերցասրահում աշակերտները ծանոթացան մեծ հայագետ, եկեղեցական գործիչ, Կիլիկիո Հայոց կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցի գրքերի ցուցադրությանը:

Լուսանկարը՝ Աննա Մարտիրոսյանի

Просмотров: 584 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz