ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` «ՀՊՄՀ-Ի ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ» Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետեւ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»: Քառյակի
համերգով սկիզբ դրվեց նոր պայմանագրային համագործակցության` ամիսը երկու
անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական
կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի
ջազ-քառյակի համերգները: «Ստանալով
համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում
տեսնում են պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք
ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաեւ կընդգրկվեն մեր խմբում»,- ասաց
Գարի Քյոսայանը : Խոսելով դասական
երաժշտության եւ հատկապես ջազի մասինՙ Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի
պրորպագանդվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից
հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի
հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ
երաժշտության»: Կարեւորելով բուհի մանկավարժական
կադրեր պատրաստելու առաքելությունը` Գարի Քյոսայանն ավելացրեց. «Ապագա
մանկավարժները շատ կարեւոր գործ են անում, ես կցանկանայի, որ նրանք նախ եւ
առաջ լինեին շատ գրագետ եւ հետագայում յուրաքանչյուր երեխայի դաստիարակեն
ինչպես սեփականին»: Այս անգամ համերգի հյուրերն էին
փորձի փոխանակման եւ համագործակցության շրջանակներում արդեն մեկ շաբաթ
մանկավարժական համալսարանում գտնվող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11
փորձագետներ: http://azg.am/AM/2011102521
Ջազը` մանկավարժականում
Հոկտեմբեր 24, 2011
«Այնպիսի ազատ մթնոլորտ, ինչպիսին ջազն է ստեղծում, դժվար է ուրիշ
տեղ գտնել, այն միեւնույն ժամանակ ազատություն է տալիս, եւ հավասարակշռում
է մարդուն»,- ասում է ԱՄՆ քաղաքացի, ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը:
Նրա արվեստն այսօր լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից
դուրս:
Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին Քյոսայանն
ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ արվեստ: Փոխարենը
հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա
հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի
լավ երաժշտության»:
Ըստ նրա, մեր խնդիրները գալիս են տգիտությունից. այն բոլոր չարիքների
սկիզբն է: Բացի այդ, երաժշտի գնահատմամբ, այսօր մեզանում վերացել է արվեստ
հասկացությունը: «Մեր բառապաշարից անգամ արվեստ բառը վերացել է, իսկ
մշակույթ մենք միշտ ունեցել ենք, պետք է արվեստը վերականգնել»: Ջազ երաժիշտը երկարատեւ ընդմիջումից հետո այսօր ապրում եւ ստեղծագործում է հայրենիքում:
Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը
հանդես եկավ հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում: Ի դեպ,
ՀՊՄՀ-ն ստեղծագործական պայմանագիր է կնքել ջազ քառյակի հետ, եւ այն
այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի
Քյոսայանի ջազ քառյակ»:
Ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու
պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ունկնդրելու
ջազ-քառյակի համերգները: Գարի Քյոսայանը համալսարանում տեսնում է
պոտենցիալ: Հնարավոր է, որ ուսանողներից ոմանք նաեւ ընդգրկվեն նրա խմբում:
http://www.a1plus.am/am/culture/2011/10/24/jazz
|