Հինգշաբթի, 28.03.2024, 14:32
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Սեպտեմբեր » 28 » http://spyurk-center.am/am/news/185 - ԿԱՅՔԻՑ
11:35
http://spyurk-center.am/am/news/185 - ԿԱՅՔԻՑ

ԾՆՐԱԴԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ` ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՌՋԵՒ...

08 Սեպտեմբեր 2012

  Ինչպէս յայտնի է, բանաստեղծ Զարեհ Խրախունին այս տարուայ Փետրուարի 3-ին արժանացաւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի կողմից «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բարձրագոյն պարգեւին: Ահա այս առթիւ Հայաստանից կազմուած կառավարական-մշակութային պատուիրակութիւնը Սեպտեմբերի 3-ին ժամանեց Ստամբուլ` նրա իսկ ծննդավայրում յանձնելու Հայաստանի բարձրագոյն շքանշանը: Պատուիրակութեան կազմում էին ՀՀ Նախագահի օգնական Աւետիս Պէրպէրեանը` կնոջ հետ, Հայաստանի Գրողների Միութեան Նախագահ Լեւոն Անանեանը, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, նոյն Կենտրոնի աշխատակից, գրականագէտ Քնարիկ Աբրահամեանը:
  Հայաստանցի հիւրերը տեղաւորուեցին տարբեր պանդոկներում` Ա. Պէրպէրեանը "Swiss", իսկ միւսները` "Faros": Պատուիրակութեան անդամները, նախ, առաջին օրը պատուոյ այցելութիւն տուեցին բանաստեղծին, զրուցեցին նրա գրական հսկայական վաստակի, նոր ստեղծագործական ծրագրերի շուրջ: Զարեհ Խրախունին խորունկ շնորհակալութեամբ էր լցուած Հանրապետութեան Նախագահի` իր համար անակնկալ բարձր գնահատութեան համար:
  Սեպտեմբերի 4-ին հայաստանցի պատուիրակներին Հայոց Պատրիարքարանում ընդունեց Պատրիարք Հօր ընդհանուր փոխանորդ, Արք. Արամ Աթէշեանը: Զրոյցի ընթացքում շօշափուեցին գրամշակութային եւ եկեղեցական բնոյթի օրահաս հիմնահարցեր, ընդգծուեց պոլսահայ նորագոյն գրական ջոկատի առաջնային դերը Սփիւռքի ընդհանուր համապատկերում: Սրբազան հայրը պատմեց Եկեղեցու առջեւ կանգնած դժուարութիւնների եւ դրանց յաղթահարման իրատես ուղիների մասին: Այնուհետեւ նա հիւրերին ուղեկցեց Պատրիարքարանի ցուցասրահները, որոնց մէջ ճառագում է հայոց պատմութիւնը 15-րդ դարից ի վեր: Վեց դար շարունակ Պատրիարքարանը եղել եւ մնացել է արեւմտահայութեան ազգային համահաւաք առաջնային ամրոց։ Ժողովուրդը իր հոգեւոր հայրերի հետ կռել է ոգու պատմութիւն, ինչպէս Ստամբուլում, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանի գաւառներում:

* * *

  Սեպտեմբերի 4-ին յետմիջօրէին Պատրիարքարանի պարտէզի մէջ հարիւրից աւելի հիւրեր մասնակից եղան շքեղ հանդիսութեան Պատրիարք Հօր ընդհանուր փոխանորդի, հոգեւոր եւ մշակութային կարկառուն դէմքերի, Հայաստանից ժամանած հիւրերի, այդ թւում՝ Հայաստանի Սեւծովեան տնտեսական համագործակցութեան մեր երկրի ներկայացուցչի օգնական Վազգէն Խուբլարեանի ներկայութեամբ:
  Հանդիսութիւնը բացեց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Սրբազանը, որը յայտնեց իր անհուն գոհունակութիւնը համայնքի նշանաւոր բանաստեղծի բարձր պարգեւատրութեան առթիւ: Նա լաւագոյնս ներկայացնում է իսթանպուլահայութեան գրականութեան աւանդոյթն ու ներկան:   Ընդամէնը մի քանի ամիս առաջ նոյն շքանշանին արժանացաւ Ռոպէր Հատտէճեանը, հիմա՝ բանաստեղծ Զ. Խրախունին: Ըստ էութեան` դա Պոլսոյ գրական դպրոցի շարունակականութեան վկայութիւնն է տասնամեակների ընդմէջէն:
  Հանդիսավար Մարիամ Տրամէրեանը իր կարգին շնորհաւորելով մեծարեալին, հրաւիրեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահի օգնական Աւետիս Պէրպէրեանին` յանձնելու շքանշանը: Վերջինս կարդաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագիրը, ապա բանաստեղծի լամբակին ամրացրեց փառաւոր շքանշանը` այս առթիւ յայտնելով Նախագահի խնդակցութիւնը:
  Ելոյթներից առաջ Տիկին Տրամէրեանը ընթերցեց ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանի շնմորհաւորական ուղերձը: Ընթերցուեց նաեւ պէյրութահայ արձակագիր Արամ Սեփեթճեանի շնորհաւորական պատգամը: Այնուհետեւ ամբիոնին մօտեցաւ ՀԳՄ Նախագահ Լեւոն Անանեանը, որը, նախ, բանաստեղծին յանձնեց Միութեան լիիրաւ անդամակցութեան տոմսը, ապա արժեւորեց վաստակը: «Պատմական շրջան ենք ապրում,- ասաց նա: - Ես սա համարում եմ նաեւ հայ տպագրութեան 500-ամեակի փառահեղ ձեռնարկների շարունակութիւնը այստեղ` արեւմտահայ գրական ոստանում: Եւ ինչ հրաշալի խորհուրդ կայ,- ընդգծեց Լ.Անանեանը,- որ իրար ետեւից Պոլսոյ երկու խոշոր արուեստագէտները արժանանում են բարձր գնահատութեան` անկախ Հայաստանի Նախագահի հրամանագրով»: Լ. Անանեանը շեշտեց, որ մեծ է Զ.Խրախունու դերը իբրեւ ազատերգու բանաստեղծի. նրա հայաշունչ երգերը մեր ժողովրդին մօտեցրել են հայոց երկրի ազատութեան իղձերին:
  Ապա ելոյթ ունեցաւ գրականագէտ Սուրէն Դանիէլեանը։ Նա հանգամանալից, բայց հակիրճ, հաղորդական ոճով ներկայացրեց աւագագոյն բանաստեղծի ստեղծագործական յատկանիշները` շարունակաբար ընդգծելով նրա, Ռոպէր Հատտէճեանի եւ Պոլսոյ ջոկատի ակնառու միւս դէմքերի պատմական առաքելութիւնը, որոնք սփիւռքեան շրջանում վերադարձրին Պոլսին արեւմտահայ գրականութեան առաջատար բնագիծը ամերիկահայ, ֆրանսահայ, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի գրական կեանքի համապատկերում: Զ.Խրախունին շարունակեց այն տոհմիկ բանաստեղծական զարկերակը, որը վերցրել էր Դանիէլ Վարուժանից եւ Վահան Թէքէեանից: Այսօր ի´ր ձեռքին է արեւմտահայ նորագոյն բանաստեղծութեան դրօշը:
  Խօսք առաւ Զ.Խրախունու բանաստեղծութեան հայրենի մասնագէտ Քնարիկ Աբրահամեանը, որը շեշտեց, թէ Մ.Մաշտոցի շքանշանակիր ասպետը հայ բանաստեղծութիւնը զգացական տարրերից ազատագրող երգիչն է, սակայն այսօր ինքը ապաւինում է իր զգացական պոռթկումին: Նա իր ելոյթը հմտօրէն զարդարեց Զ.Խրախունուց բերուած քաղուածքներով եւ ամփոփեց անակնկալ ընդհանրացումներով: «Սիրելի Պրն. Խրախունի, այսօր մեզի Մեսրոպատօն է, ինչպէս ինձ յուշել է ժամանակին Ձեր համայնքի միւս հսկան` Ռոպէր Հատտէճեանը»:
  Զ.Խրախունու շնորհակալական խօսքը իմաստալից էր եւ յուզական: Նա նշեց, որ գագաթնային է այս օրը իր կեանքում: Իր իմացական ձգտումի պսակումն է այն, որի սկզբնաւորութիւնը ու թիրախը եղել եւ մնում են Մեսրոպ Մաշտոցն ու հայ սրբագործ գիրը: «Ես,- ասաց նա,- միշտ հաւատարիմ մնացի Մաշտոցին: Ուժս միշտ անկէ առայ` սկզբնաւորելով առարկայական խորհրդանշապաշտութեան՝ նոր շարժումի մը գաղափարախօսութիւնը»:   Վերջում նա խորին շնորհակալութիւն յայտնեց Հանրապետութեան Նախագահ Պրն. Սերժ Սարգսեանին, նրա նուիրակ օգնականին, ինչպէս նաեւ գրական սիրելի ընտանիքի անդամներին` Ռոպէր Հատտէճեանին, Լեւոն Անանեանին, Սուրէն Դանիէլեանին եւ այդ ընտանիքի նորամուտ անդամ Քնարիկ Աբրահամեանին: Նրա շնորհակալութեան մէջ առանձին յուզական բաժին կազմեցին ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանը, Պոլսոյ Պատրիարքութեան ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տէր Արամ Արք. Աթէշեանը, ինչպէս նաեւ Պէյրութից իր հաւատաւոր գրչընկեր Արամ Սեփեթճեանը:
Վերջում բացուեց սիրոյ սեղան, որտեղ հրաւիրեալները առիթ ունեցան մօտենալ Արթօ Ճիւմպիւշեան ամոլին, ընտանիքի միւս անդամներին եւ յայտնել հպարտութեան անխառն հիացումը վաստակի ու գնահատանքի հանդէպ:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուական բաժին

Իսթանպուլ-Երեւան

Просмотров: 1183 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/97
Всего комментариев: 1
1 Upqfiu  
0
buy generic lipitor online <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> atorvastatin 20mg cost

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz