Երեքշաբթի, 23.04.2024, 23:46
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Սեպտեմբեր » 28 » http://spyurk-center.am/am/news/184 - ԿԱՅՔԻՑ
11:47
http://spyurk-center.am/am/news/184 - ԿԱՅՔԻՑ

ՊԵՏՐՈՍ ՀԱՃԵԱՆԻ ԵՐԱԶՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

07 Սեպտեմբեր 2012

 Սփիւռքահայ գրականութեան խոշորագոյն սիւներից մէկը այսօր բռնեց յաւերժութեան ճանապարհը: Նրա երազները միշտ թեւում էին դէպի անցեալ: Նա ծնուել էր պատմական Կարկեմիշում (նոր անունով` Ճարապլուսում), որը անցեալի մէջ քաղաքակրթութիւն էր, պատմական յիշողութիւն:
  Մինչդեռ Պետրոս Հաճեանի գրչի տակ իր մանկական յիշատակները պատմութիւնից վերաճեցին գրականութեան: Նա դարձաւ 20-րդ դարի Կարկեմիշի` Ճարապլուսի գեղարուեստական վերջին տարեգիր մոհիկանը: Շատ բան թողեց նա` գեղարուեստական տարեգրութեան ծիրանին ուսերին: Մանրամասների վարպետն էր, խտացնում էր առօրեան, հոգեբանութիւնը: Իրական մարդիկ էին իր հերոսները: Այսօր չկայ Ճարապլուսի կենդանագիրը` Պետրոս Հաճեանը: Նա իրական մարդկանց փոխադրեց գրականութիւն, կատարեց այն, ինչ Համաստեղը. փերչենճցին այլեւս Համաստեղի շնորհիւ է ապրում ու ապրեցնում կորցրած աշխարհը: Նոյնը վերաբերում է Վազգէն Շուշանեանի Ռոդոսթոյի բնակչին, Յակոբ Մնձուրու արմտանցուն, Արամ Հայկազի, Շաւարշ Նարդունու, Յակոբ Ասատուրեանի ստեղծագործական աշխարհի կոչնակներին:
  Պետրոս Հաճեանը ծնուել է 1933-ին: Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրի Մեսրոպեան վարժարանում: 1954-ից արդէն նա նուիրուեց ուսսուցչագործութեանը ե´ւ Տէր-Զօրի, ե´ւ Հալէպի վարժարաններում: 1967-1970 թթ. Հալէպի նշանաւոր Քարէն Եփփէ ճեմարանի տնօրէնն էր:
  1970-ից հաստատուել է Պուէնոս Այրէսում, ուր երկար տարիներ վարել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կրթական հաստատութիւնը: Գրական եւ ուսուցչական ասպարէզին զուգահեռ, ինչպէս բնորոշ է Սփիւռքի հայ մտաւորականին, զբաղուել է հանրային, հրապարակագրական գործունէութեամբ: Հալէպում «Արեւելք» պաշտօնաթերթի փոխխմբագիրն էր, իսկ Պուէնոս Այրէսում` 1971-1986 թթ. Արմենիա օրաթերթի պատասխանատու խմբագիրը: 1984-ին Ամենայն Հայոց երջանկայիշատակ Վազգէն Ա. Կաթողիկոսը պարգեւատրել է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանով:
  Իբրեւ ուսուցիչ` Պ.Հաճեանի կազմած «Պարզ քերականութիւն» 3 դասագրքերը, լոյս տեսած 1988-ին, այսօր էլ գործածական են եւ աշակերտութեան համար ուսանելի: Կազմել է մայրենիի 6 դասագիրք` «Սոնիա, հայերէն գիտե՞ս» ընդհանուր խորագրով, ինչպէս նաեւ «Պզտիկ լեզու, զուարթ լեզու» դասագիրք, ուր ընդգրկել է մանկապատանեկան բանաստեղծութիւնների ուսանելի նմուշներ: Իսպաներէն եւ հայերէն առանձին գրքերով հրատարակել է «Հայ մշակոյթի խոշոր գործիչներ» երկհատոր աշխատութիւնը, ուր ներկայացրել է մեր մշակոյթը 5-14-րդ դդ.: Նա կազմել է նաեւ հայերէն եւ իսպաներէն պատմամշակութային երկու նշանաւոր գրքեր` «Հարիւր տարի, հարիւր պատմութիւն» (2001) եւ «Հայ մտքի մշակներ. Ե.-Ժ. դարեր», առաջին հատոր, «Հայ մտքի մշակներ. ԺԱ.-ԺԴ. դարեր», երկրորդ հատոր:
  Ի հա´րկէ, Պետրոս Հաճեանի մնայուն ժառանգութիւնը նրա գեղարուեստական գրքերն են` «Հրամմեցէք, պարոններ» (Պուէնոս Այրէս, 1995), «Կար, չկար» (Պուէնոս Այրէս, 2003), «Կարկեմիշ» (Հալէպ, 2005): Միայն չորս տարի առաջ Պ.Հաճեանը ներկայացաւ հայրենի ընթերցողին «Սփիւռք» Գիւտաուսումնական Կենտրոնի շնորհիւ, որը լոյս ընծայեց «Ճանապարհ դէպի Կարկեմիշ» գեղարուեստական տարեգրութիւնը (պատմուածքներ եւ վէպ): Նոյն թուականին Հալէպում լոյս տեսաւ Պ.Հաճեանի «Հարաւը Սփիւռքի մէջ» յօդուածների ժողովածուն:
  Պատմուածքները եւ «Կարկեմիշ» վէպը գրողին միշտ շրջել են դէպի Արեւելք, դէպի կիլիկեան իրենց բազմանդամ ընտանիքը: Մի առիթով գրողը խոստովանել է, որ իր համակ սէրը Արեւելքն է, որը «...կորսնցուցած եմ տարիներէ ի վեր ու չեմ գտած ո´չ Պուէնոս Այրէսի մէջ եւ ո´չ ալ մեծ քաղաքի պողոտաներուն վրայ»:
  Ճի´շդ ես, սիրելի´ Պետրոս, քո նուիրումի մեծ աշխարհը Արեւելքն է, որն այլեւս յայտնաբերել ես Երեւանի «պողոտաներու վրայ», դու այստեղ ես իբրեւ Սփիւռքի գրականութեան մասունք, իբրեւ Արեւելքի տարեգիր: Այժմ հայկական արեւը քեզ միշտ պիտի տաքացնի Պուէնոս Այրէսի սառը գերեզմաննոցում: Այսօր այդ արեւը արտասւում է քեզ համար:

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Просмотров: 932 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/86
Всего комментариев: 2
2 Jalben  
0
order atorvastatin 10mg online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin generic</a> order atorvastatin 80mg generic

1 Rcmiob  
0
order atorvastatin online <a href="https://lipiws.top/">lipitor us</a> atorvastatin 20mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz