Ուրբաթ, 29.03.2024, 00:14
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մարտ » 7 » http://azg.am/AM/2012030709
20:23
http://azg.am/AM/2012030709

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԴԱՍԱՎԱՆԴԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ


ՄԱՐԻՆԵ ԱՂԵԿՅԱՆ

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագրի շրջանակում այցելել էր Նուբարաշենի զորամասերից մեկը:

Զինվորների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Պետությունը զինվորների համար նորմալ պայմաններ ստեղծելուց բացի, պարտավոր է զորացրվելուց հետո հոգ տանել նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի մասին», զինվորների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը :

«Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը մեկնարկելու է մարտի 10-ին:

Ծրագրի նպատակն է զինծառայողների ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել նրանց կրթության նկատմամբ հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը:

Հիմք ընդունելով հետազոտության արդյունքները` նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթական կարիքների կազմը, զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտություների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախատրաստումը` ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծրագրի նախաձեռնությունը կարեւոր է համարում: Նախարարի դիտարկմամբ, ծրագիրը սոցիալական ուղղվածության հետ մեկտեղ զինված ուժերում կբարձրացնի կրթական մակարդակը:

Մանկավարժական համալսարանի 52 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ դասախոսներ կամավոր սկզբունքով կաշխատեն ծրագրի շրջանակում:

Համալսարանն արդեն մշակել է դասընթացների ծրագիրը, դասավանդող խմբերն ու առարկաները: Հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, օտար լեզու: Սա առարկաների այն համառոտ ցանկն է, որոնք հնարավորություն կտան 119 զինվորի ստանալու գիտելիքներ եւ շարունակելու կրթությունը միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մանկավարժական համալսարանի ընտրությունը պատահական չէ,- կարծում է համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Որոշակի գիտելիքներից բացի, որի կրողն են մեր ուսանողները, մագիստրոսներն ու դասախոսները, աշխատանքը ենթադրում է նաեւ որոշակի մանկավարժական գիտելիքներ: Ծրագիրը հաջող ընթացքի դեպքում հնարավորություն կտա մեր այսօրվա զինվորին շարունակելու ուսումն ու լուծելու աշխատանքի խնդիրը: Ես այսօր ինձ զգացի զինվոր, որի ուսերին դրված է մեծ պատասխանատվություն. կկատարենք», եզրափակեց համալսարանի ռեկտորը:

Սա փորձնական ծրագիր է, որի կրթական բաղադրիչը համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը` միջբուհական կոնսորցիումի բուհերի հետ համատեղ` Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Արցախի պետական համալսարան (դիտորդի կարգավիճակով):


Просмотров: 1460 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/213
Всего комментариев: 1
1 Ltxpyh  
0
buy generic lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor for sale online</a> lipitor 40mg oral

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz