Շաբաթ, 20.04.2024, 02:01
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Փետրվար » 17 » http://azg.am/AM/2012021721 / ԱՐԽԻՎ
15:00
http://azg.am/AM/2012021721 / ԱՐԽԻՎ

Մեծ մտավորականի անվան արվեստանոց Մանկավարժականում

Հայտնի արվեստագետ, մտավորական Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում փետրվարի 16-ին բացվեց պրոֆեսոր, կինօպերատոր, կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոց: Բացմանը ներկա էին համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, վարպետի հարազատներն ու գործընկերները: Արվեստանոցի բացման պատիվը տրված էր Իսրայելյանի թոռանը:

«Մենք հնարավորություն ունենք եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել արվեստի անվանի եւ վաստակավոր գործչին, մեր համալսարանի երկարամյա պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»,- բացման խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ` շնորհավորելով ներկաներին նշանակալի օրվա կապակցությամբ: Ըստ նրա, այս արվեստանոցը նախեւառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը , անդրադառնալով Սերգեյ Իսրայելյանի մասնագիտական հատկանիշներին, նկատեց. «Նա այն ստեղծագործողներից է, ով ստեղծեց մեր ազգի խորհրդանիշը, որում ամեն ինչ ասված է: Տա աստված, որ ամեն մի օպերատոր, ստեղծագործող կարողանա ստեղծել այնպիսի անմոռանալի տեսարան, ինչպիսին «Նահապետի» խնձորների հայտնի կադրն է: Նա չափազանց անհանգիստ մարդ էր. ոչ միայն անձնական հարցերում, այլ հասարակական ու քաղաքական կյանքում»,- ընդգծեց կինոգետը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտի շրջանավարտ, կինոռեժիսիոր Էդուարդ Համբարձումյանը. «Բախտ եմ ունեցել լինել ոչ թե իր անվան արվեստանոցի ուսանողը, այլ իր վերջին ուսանողը: Առաջին իսկ օրվանից նրա հետ ունեցել ենք շատ հետաքրիր եւ անմոռանալի օրեր ու հիշողություններ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ ձեւով վառ պահել մեր վարպետի հիշատակը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը եւ ներկայացրեց իր հեղիանակած վավերագրական ֆիլմը` նվիրված իր վարպետին, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին:

Հ. Գ.- Սերգեյ Իսրայելյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1988 թվականից դասավանդել է Մանկավարժական համալսարանում: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

Իսրայելյանի աշխատանքներից հատկապես հիշարժան եւ բոլորի կողմից սիրված են «Կտոր մը երկինքը», «Եռանկյունին», «Նահապետը», «Խաթաբալան», իսկ որպես ռեժիսոր` «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Պատանդները» եւ շատ այլ ֆիլմեր:









Մեծ արվեստագետի անվան լսարան Մանկավարժականում
16.02.2012

Փետրվարի 16-ին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում  տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, օպերատոր-ռեժիսոր  Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոցի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, արվեստագետի ընտանիքի անդամները: Բացման պատիվը մեծ մտավորականի թոռանն էր, որը կտրեց արվեստանոցի կարմիր ժապավենը :

Վարպետի այրի Անահիտ Համբարձումյանը տարիներ հետո հայտնվելով ամուսնու աշխատավայրում`  զգում է նրա շունչը: Նա ընտանիքի համար շատ պատմական ու  նշանակալի է համարում այն փաստը, որ արվեստանոցի ժապապավենը կտրեց թոռնիկը:  Տիկին Անահիտը հպարտ էր, որ դահլիճը լի է երիտասարդներով, որոնք ճանաչում  և գնահատում են Սերգեյ Իսրայելյանի վաստակը:  

Բացման խոսքով հանդես եկավ մանակավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Առիթը, որ այսօր հավաքվել ենք, հուզիչ է, նաև խորհրդանշական: Արվեստանոցի բացումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել մեր արվեստի անվանի գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»:

Համալսարանի ռեկտորն այստեղ սովորողներին մաղթեց ծիծաղ, քիչ արցունքներ` այն էլ  մասնագիտությանը հատուկ` արհեստական:

«Չափազանց անհանգիստ մարդ,- այսպես բնորշեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը Սերգեյ Իսրայելյանին և ավելացրեց,- խնձորների  հայտնի դրվագը «Նահապետ» ֆիլմում բնութագրում է  նրա ողջ ստեղծագործական ուղին»:

Կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Համբարձումյանը սովորել է մանակավարժական համալսարանում: Նա այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ուսանել մեծանուն օպերատորի վերջին արվեստանոցում.«Չնայած ավարտել եմ Մոսկվայի կինեմատոգրաֆի ինստիտուտը, ունեցածս գիտելիքների ողջ բազան ստացել եմ նրանից: Վարպետից ստացած գիտելիքներն ու նրա մասին պատմող վավերագրական «Սերիկ» ֆիլմը ինձ համար ճանապարհ բացեցին դեպի մեծ կինո: Սերգեյ Իսրայելյանի վախճանից հետո` 2005 թվականին,  նկարահանեցի նրա կյանքի, ստեղծագործական  ուղու մասին պատմող ֆիլմ»: 

Ֆիլմը մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին երիտասարդ ռեժիսորի` Սերգեյ Իսրայելյանին նվիրված ֆիլմը:

 

 

 




http://armspu.am/news/n/568/ln/am



Մեծ մտավորականի անվան արվեստանոց է բացվել Մանկավարժականում

18:54, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի արվեստագետ եւ մտավորական Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում փետրվարի 16-ին բացվել է Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոց: «Արմենպրես»-ին Մանկավարժական համալսարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ բացմանը ներկա էին համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, վարպետի հարազատներն ու գործընկերները:

 «Արվեստանոցը  նախեւառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին»,- ասել է համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը, անդրադառնալով Իսրայելյանի մասնագիտական հատկանիշներին, նկատել է, որ նա այն մարդկանցից է, ով  ստեղծել է հայ  ազգի խորհրդանիշը, որում ամեն ինչ ասված է:

Միջոցառմանը ներկա էր Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտի շրջանավարտ Էդուարդ Համբարձումյանը: «Բախտ եմ ունեցել լինել ոչ թե իր անվան արվեստանոցի ուսանողը, այլ իր վերջին ուսանողը: Առաջին իսկ օրվանից նրա հետ ունեցել ենք շատ հետաքրիր եւ անմոռանալի օրեր ու հիշողություններ»,-ասել է Համբարձումյանը:

 Սերգեյ Իսրայելյանը աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում, ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1988 թվականից դասավանդել է Մանկավարժական համալսարանում: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

Իսրայելյանի աշխատանքներից հատկապես հիշարժան եւ  բոլորի կողմից սիրված են «Կտոր մը երկինքը», «Եռանկյունին», «Նահապետը», «Խաթաբալան», իսկ որպես ռեժիսոր` «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Պատանդները»:

http://armenpress.am/arm/news/680251/mets-mtavorakani-anvan-arvestanoc-e-bacvel-mankavarzhakanum.html


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ

ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ

  • article's photo
    Այսօր ժամը 14.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի կունենա համալսարանի պատվավոր պրոֆեսոր, անվանի մտավորական, կինոօպերատոր, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի անվան լսարանի բացումը:

    Հիշատակի խոսք կասեն համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, կինոգետ Սուրեն Հասմիկյանը եւ կինոռեսիժոր Էդուարդ Համբարձումյանը, որն ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆի ինստիտուտը:

    Կցուցադրվի նաեւ նրա նկարահանած վավերագրական ֆիլմը Սերգեյ Իսրայելյանի մասին:

    Հասցեն` Ալեք Մանուկյան 13ա:

    Ձեր մասնակցությունը ցանկալի է:

    Մանրամասների համար կարող եք զանգահարել Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն` 597 000 հեռախոսահամարով:

http://www.armtown.com/news/am/azg/20120216/2012021619/

Просмотров: 1578 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/250
Всего комментариев: 2
2 Sjkgqd  
0
atorvastatin 80mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg pills</a> buy atorvastatin 20mg pills

1 Pfquqa  
0
order atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin order online</a> order atorvastatin 80mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz