Երեքշաբթի, 27.10.2020, 21:13
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11269
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մայիս » 14 » http://armspu.am/news/n/823/ln/am - ԿԱՅՔԻՑ
23:49
http://armspu.am/news/n/823/ln/am - ԿԱՅՔԻՑ
Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորով և գեներալով

11.05.2012

Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ծնունդով կապանցի է: Անսահման հայրենասիրությունն ու երկրի օրհասական վիճակը  նրան ստիպել են  թողնել ծառայությունը ռուսական բանակում, վերադառնալ հայրենիք և մասնակցել արցախյան գոյամարտին, իսկ հետագայում` նաև ազգային բանակի կազմավորմանը:
 
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հնարավորություն ունեցան անձամբ Մուրազ Սարգսյանի մեկնաբանմամբ ծանոթանալ նրա զինվորական փորձին  ու ունակություններին:
 
Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետը  Արհմբյուրոյի  հետ միասին:
 
Բուհ հրավիրված գեներալ-լեյտենանտը ներկաներին պատմեց Լաչինի միջանցքի, իր հայրենի երկրամասի` Կապանի, ինչպես նաև Գորիսի, Մեղրու և Սիսիանի շրջաններում պաշտպանական մարտերի, մարտական գործողությունների և դրանք հաջողությամբ իրագործելու գաղտնիքների մասին:
 
Արցախյան գոյամարտի մասնակցի մոտ տարիներ անց էլ թարմ են հիշողությունները ռազմական գործողությունների, թշնամու  վախկոտ, ու դրան հակառակ` հայի քաջ կերպարի մասին. «Թուրքը, որ վազում է, հետևից բռնել չի լինում»,-քմծիծաղով ասում է բազմավաստակ գեներալը, ապա  ապագա պատմաբան-զինվորներին կոչ անում միշտ պատրաստ լինել ու չվախենալ պատերազմից: 
 
Հայոց բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարում են բազմաթիվ շքանշանների ու մեդալների արժանացած  Մուրազ Սարգսյանի մշակած կանոնագրքերով, ծրագրերով, մեթոդաբանական ձեռնարկներով:  
 
Արցախյան գոյամարտի մեկ այլ մասնակից` Կափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանն, ի  տարբերություն մարտական ընկերոջ` ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատմությունները ներկայացրեց  հումորով և փոքրիկ բեմականացմամբ:
 
«Ուրախալի է, որ մենք սկսել ենք խոսել, հիշել  մեր հայրենքի պաշտպանության, մեր զինվորականների և մեր երիտասարդության մասին:  Հայ  զինվորի հերոսության մասին խոսելով չպետք է մոռանալ նաև նրա տաղանդի մասին: Շուշիի ռազմական օպերացիան համաշխարհային ռազմարվեստում եզակի դեպք է,-ասաց  Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Երկու կետ կա Անդրկովկասում` Շուշիի անառիկ ամրոցը, որն ազատագրել է հայ զինվորը, և  Կարսի բերդը, որը ևս պետք է վերադարաձնել: Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորներով և գեներալներով»,- եզրափակեց պատմաբանը:
 
 Ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգիր և իր հեղինակած «Անձնուրաց ծառայություն» հուշերի գիրքը հանձնեց  հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանին, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանին, Իրավագիտության ամբիոնի դասախոս Վանիկ Մխիթարյանին,  ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին, և նույն ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին:
 
Արհմբյուրոյի նախագահ Իսկուհի Լափայանը արցախյան ազատամարտում հայրենիքին մատուցած անուրանալի ծառայության համար  շնորհակալագրեր հանձնեց Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանին և Իրավագիտության ամբիոնի դասախոս,երկրորդ դասի խորհրդական Վանիկ Մխիթայանին
 
Ոգեշնչված հայրենասիրական պատմություններով` միջոցառման ավարտին Պատմության և իրավագիտության  ֆակուլտետի ուսանողներից մեկը հերոսներին նվիրեց  Գուսան Հայկազունի «Պիտի գնանք» երգի կատարումը` հավաստիացնելով, որ նոր սերունդը «Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ»: 
 
 
 
Просмотров: 1543 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/584
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz