Չորեքշաբթի, 23.06.2021, 23:23
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13092
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 20 » http://armspu.am/news/n/788/ln/am - ԿԱՅՔԻՑ
16:53
http://armspu.am/news/n/788/ln/am - ԿԱՅՔԻՑ
Նոր մեթոդներ` անձի մեջ բռնության ռիսկը գնահատելու համար
 
18.04.2012 թ.
 
«Անձի մեջ բռնության ռիսկի գնահատումը» թեմայով դասախոսությամբ այսօր Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում հանդես եկավ Գլազգոյի Կալեդոնիան Համալսարանի դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը
 
Նա ներկայացրեց բռնության ռիսկի գնահատումը Շոտլանդիայի բանտերում և տարբեր առողջապահական հաստատություններում: Նա այն համոզմունքին է, որ հավանական միջոցների և անհատական մոտեցումների շնորհիվ կարելի է  գնահատել` անձը հակվա՞ծ է բռնության, թե ոչ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատել անձի` նաև մեղանչելու հավանականությունը: 
 
Դասախոսության ունկնդիրների համար պարզ դարձավ, որ ընդհանուր մոտեցումներից բացի, քրեական ռիսկի նվազեցման համար պետք է կիրառել հոգեբանական ամենատարբեր մոտեցումներ` պարզել անձի կենսագրությունը, դժգոհությունները,  ֆիզիկական վիճակը, բանտի օրակարգն ու նրա անվտանգության երաշխիքները:
 
Դասախոսության ողջ ընթացքում բոլոր գիտական փաստարկներն ապացուցվում էին պատկերային ներկայացումներով ու գծապատկերներով:
 
Դասախոսության ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնագիտական հարցեր ուղղել ոլորտի առաջատար մասնագետ Դեյվիդ Կուկին:

Просмотров: 1045 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/169
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz