Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները
16.04.2012
«Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական
հիմնախնդիրներ» (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով
միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումից հետո աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում` 5 տարբեր սեկցիաներում զուգահեռ:
Հոգեբանության
ոլորտի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի աշխատանքներն անցկացվեցին
«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով` ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում:
Սեկցիայի
համաղեկավարներն էին` Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի
տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների
դոկտոր,պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի
Դիդրոյին անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն, ՀՊՄՀ-ի կրթության
հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական
գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը և ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական
հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի հոգեվերլուծողների
ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների ընկերակցության նախագահ,
Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ընկերակցության
փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելա Վարդանյանը:
«Անձի
հիմնական և ածանցյալ նույնացումները» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ
կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Զեկույցի ընթացքում նա ներկայացրեց անձի նույնացման խնդիրը: Նա առաջարկում է տարբերակել անձի հիմնական և ածանցյալ նույնացումները:
Սամվել
Խուդոյանի դիտարկմամբ, հիմնական նույնացումներն ի հայտ են գալիս վաղ
տարիքում և անձի կյանքում ունենում են արմատական նշանակություն, իսկ
ածանցյալ նույնացումներն առաջանում են ավելի ուշ, որոնց համընկնումը
օբյեկտի հետ քիչ է:
Հոգեվերլուծության
մագիստրոս, Մաանզիայի պետական համալսարանի դոկտոր Ռիտա
Կոյումջյան-Երամյանը ներկայացրեց «20-րդ դարի առաջին ցեղասպանության
հոգեբանական հետևանքները» թեմայով զեկույց:
Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության մերժման հետևանքով առաջացած վերապրողների և ժառանգների հոգեբանական տրավմաները:
Ռիտա
Կոյումջյան-Երամյանը վստահ է`ամբողջությամբ անտեսված գաղտնիքների և
տրավմաների անգիտակից գործառույթները երրորդ սերնդի մեջ կարող են զարգացնել
անկայուն հուզական վարքեր, և չլուծված խնդիրներ առաջացնել:
«Անձի
ինքնաիրացման հնարավորությունները փոխակերպվող հասարակությունում» թեմայով
զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության
ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր
Կարապետյանը:
Հոգեբանական գիտությունների դոկտորը
ներկայացրեց անձի ինքնաիրացման հնարավորությունները` նորարարությունների
ճգնաժամային պայմաններում, նորարարական շոկ հասկացությունը, դրա
ախտանիշներն ու զարգացման փուլերը»:
Փոխակերպվող հասարակությունում Վլադիմիր Հարությունյանը կարևորում է «գիտելիքների հասարակությունը»:
Հայ-ռուսական
(սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և ֆինանանսների ամբիոնի դասախոս,
տնտեսագիտության թեկնածու Կառլեն Միրզախանյանը ներկայացրեց «Մենեջմենթում
միջանձնային ագրեսիայի կառավարման որոշ մոտեցումների շուրջ» թեմայով
զեկույցը:
Տնտեսագիտության թեկնածուն պատկերային
ներկայացման միջոցով անդրադարձավ ագրեսիայի ուսումնասիրության հիմնական
տեսական դրույթներին` մենեջմենթին` կազմակերպության կամ հաստատության
համատեքստում:
Նա իր զեկույցում ագրեսիան դիտարկեց ոչ միայն որպես խոչընդտող հանգամանք, այլև` որպես արգելակող գործընթաց և բացասական հետևանք:
Կառլեն
Միրզախանյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց ինչպես անհատական,
այնպես էլ հասարարական բնույթի ագրեսիվ պահվածքի վերաբերյալ հիմնական
տեսակետները, վարքագծային դիտարկման հնարավոր տարբերակները`ագրեսիվ
վարքագծի և վերաբերմունքի պայմաններում:
«Փոխակերպվող
հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով մասնաճյուղի աշխատանքի
ընթացքում զեկույցով հանդես եկան նաև Բուենոս-Այրեսի հոգեվերլուծողների
ընկերակցության պատվավոր անդամ, հոգեվերլուծական ինստիտուտի պրոֆեսոր,
Լինբերմանի կլինիկական կենտրոնի պրոֆեսոր Ասպեդ Արիյանը:
«Դեռահասային
պաթոլոգիայի վաղ ախտորոշում» թեմայով զեկույցում նա ներկայացրեց
պուբերտատի ժամանակ էդիպյան կոմպլեքսի երկրորդ վերամշակման ընթացքը,
մանկական մարմնի կորուստի և նարցիսիզմի վերաակտիվացման ասպեկտը:
ՀՀ
ԳԱԱ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու
Ռուբեն Նաղդյանը ներկայացրեց «Փոխակերպվող հասարակությունը և
տրանսցենդենտալ մետաֆիզիկան» թեմայով զեկույցը, իսկ ՀՊՄՀ-ի Զարգացման և
կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի
հոգեվերլուծողների ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների
ընկերակցության նախագահ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման
ֆրանս-հայկական ընկերակցության փոխնախագահ, հոգեբանական գիտությունների
թեկնածու Անժելա Վարդանյանը` «Մայրերի սուպերվիզիան և նրա թերապևտիկ
ադեցությունը երեխաների վրա»:
Զեկուցողների թվում
էին նաև Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ
թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իրակլի
Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյին անվան համալսարանի
պրոֆեսոր Ֆրանսուա Նոն և Թբիլիսիի բժշկակական պետական համալսարանի
հեգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռամազ Սակվալիձեն:
Գիտաժողովի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին սեկցիայի աշխատաքները: