Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսորը դասախոսեց մանկավարժականում
15.04.2012
Մանկավարժական համալսարանը «Փոխակերպվող հասարակության զարգացման
տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի
շրջանակում հյուրընկալել էր հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյի
համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոին:
Ոլորտի
մասնագետները` ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտներն ու դասախոսները
հնարավորություն ունեցան մասնակցել վերջինիս բաց դասախոսությանը ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում: Դիդրոյի համալսարանի պրոֆեսորը ներկայացրեց «Հոգեբանական կրթությունը և մասնագիտացումը Ֆրանսիայում» թեմայով դասախոսությունը: Նախքան
այդ, Ֆրանսուա Նոն շնորհակալություն հայտնեց մանակավարժական համալսարանի
անձնակազմին հրավերի համար` ասելով, որ վերջին անգամ Հայաստանում եղել է
երկրաշարժի տարում, երբ դեռ նոր էր մասնագիտանում հոգեբանության ոլորտում: Դասախոսության
ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց Ֆրանսիայում հոգեբանություն
մասնագիտության զարգացման պատմությունը, ֆրանսիական առաջատար
համալսարաններում հոգեբանական կրթության մասնագիտական
առանձնահատկություններն ու ոլորտում փորձառու մասնագետ դառնալու համար
անհրաժեշտ պայմանները: Դասախոսության հիմնական առանցքը կլինիկական հոգեբանությունն ու հոգեբանական վերլուծությունն էր: Ֆրանսու
Նոն ներկայացնելով սեփական դիտարկումներն ու փորձը հույս հայտնեց, որ կգա
ժամանակ, երբ այլևս չեն լինի հակասություններ տեսականի և գործնականի միջև: Միջազգային
հոգեբանական ոլորտի գիտակը դասախոսության ավարտին ծավալված մասնագիտական
զրույցի ժամանակ պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
|