Հինգշաբթի, 28.03.2024, 15:39
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 2 » http://armspu.am/news/n/731/ln/am - ԿԱՅՔԻՑ
17:09
http://armspu.am/news/n/731/ln/am - ԿԱՅՔԻՑ
Միջազգային գիտաժողով`
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում


02.04.2012

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում  ապրիլի 2-3-ը կազմակերպել  էր օտար լեզուների դասավանդման խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով:
 
Այն անցկացվում էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: 
 
«Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը,  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
 
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
 
Բազմաբովականդակ գործունեության համար շնորհակալություն հայտնելով արտաքին գործերի նախարարին` ռեկտորն ասաց. «2008 թվականից Հայաստանը մաս է կազմում Ֆրանկոֆոնիայի: Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի ձեռնարկներով նոր ընդգրկուն շրջանակ կստեղծեն: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն իր ուսումնական, գիտական գործունեության  մեջ առաջնորդվում է Ֆրանկոֆոնիայի համար ընդունելի գաղափարներով`մարդու իրավունքների պաշտպանություն, կրթության իրավունք, միջմշակութային հաղորդակցություն: «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովը մանկավարժականում սկիզբ  է դնում մի խումբ կարևորագույն ձեռնարկների և միջոցառումների»,- ավելացեց համալսարանի ռեկտորը:
 
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին և ներկաներին ֆրանսերեն լեզվով ողջունեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտաժողովները: 
 
ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում և կարևորություն տալիս միջմշակութային հարաբերություններին և ամեն կերպ թույլ չենք տալիս որպեսզի տեղի ունենան մշակութային բախումներ»,-ելույթում ընդգծեց արտգործնախարարը, որը երկար տարիներ Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էր: 
 
Նախարարը նկատեց նաև, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ: 
 
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
 
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը հիացած Էդուարդ Նալբանդյանի ֆրանսերենով ընդգծեց, որ այստեղ իր մայրենին  լսելը շատ հաճելի է:  «Մենք պարոն արտգործնախարար Նալբանդյանի հետ մի համաձայնագիր ենք կնքել, որ ֆրանսերենը տարածվի եւ դպրոցներում, եւ բուհերում: Նաեւ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ ֆրանս-հայկական նոր լիցեյ ստեղծվի Հայաստանում, որը հսկայական կրթական ու մշակութային ծրագիր է»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն:
 
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՌԴ-ի սոցիալական կրթության ակադեմիայի անդամ, Մոսկվայի  «Եվրադպրոցի» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Վիկտորիա Սաֆոնովան  «Համաշխարհային գաղափարական ուղղվածությունները և ազգային գերակայությունները 21-րդ դարի բազմամշակույթ լեզվական կրթության զարգացման գործընթացում» թեմայով զեկույցում նշեց. «Լեզվական կրթության և մշակույթի ազգային մոդելների ստեղծման գործում առկա դրական միտումներից զատ  կարևոր է նաև պայքարել  բացասական երևույթների դեմ:  Դա հնարավոր է անել` հաշվի առնելով կոնկրետ պետության  հասարակական պահանջները, մանկավարժական նվաճումները, մշակութային արժեքները և մարդու լեզվական կրթության  իրավունքի ապահովումը»,-եզրափակեց Սաֆոնովան:
 
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան լեզվական կցորդ Ֆաբիեն Նեյրան «Ֆրանսերենի  դրվածքը Հայաստանում» զեկույցում ներկայացրեց ֆրանսիական դեսպանատան գործունեությունը ֆրանսերենի տարածմանն և դրա զարգացմանն ուղղված միտումները: 
 
Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Ղազարյանը հանդես եկավ «Գեղարվեստական թարգմանությունը որպես մշակույթների փոխհարստացման միջոց» զեկույցով: Նա կարևորեց նման գիտաժողովների անցկացումը: 
 
«Կարծում եմ այն փորձի փոխանակման, միջմշակութային երկխոսություն և լեզուների միջոցով համագործակցության արդյունավետ միջոց կլինի: Գլոբալիզացման դարաշրջանը կարող է տանել աշխարհի միաբևեռացմանը: Դրանից խուսափելու եղանակներից է լեզուների միջոցով մշակույթների հաղորդակցությունը, փոխհարստացումն ու փոխհամագործակցությունը»,-կարծում է Դոնարա Ղազարյանը:
 
Գիտաժողովը շարունակվեց երկու սեկցիաների զուգահեռ աշխատանքներով:
 

 



Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան


Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:
http://news.armeniatv.com/post/id/86891/



Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան

Պաշտոնական, Օրվա լուր | | Ապրիլի 2, 2012 14:37


Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության  ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

http://ankakh.com/2012/04/193838/




Էդվարդ Նալբանդյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան

Ապրիլ 02, 2012 | 13:42

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 2-ին, այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության  ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

http://news.am/arm/news/99577.html


Էդվարդ Նալբանդյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան
13:27 02/04/2012

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված "Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով" միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

http://www.report.am/news/culture/frankofonia-nalbandyan-mankavarjakan-hamalsaran.html



Էդ.Նալբանդյան. «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր միջոցառումները»

Էդ.Նալբանդյան. «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր միջոցառումները»

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության  ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

http://times.am/?l=am&p=6347


ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ անցկացնելը բարի ավանդույթ է դարձել

ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ անցկացնելը բարի ավանդույթ է դարձել

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը, կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ:

http://www.panarmenian.net/arm/news


Էդվարդ Նալբանդյանն այցելել է մանկավարժական համալսարան

eMedia.am, 02.04.2012 | Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 2-ին, այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ:
http://www.emedia.am/arm/article

Просмотров: 1649 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/235
Всего комментариев: 2
2 Fwhsik  
0
order atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg without prescription</a> atorvastatin buy online

1 Hhvvsa  
0
order atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">order generic lipitor 20mg</a> order lipitor 40mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz