Արմեն Հովհաննիսյանի ժողովածուները` եռահատորյակում
21.03.2012
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ
մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանի «Զանգակատուն բերող
ճանապարհին» եռահատորյակի շնորհանդեսը: Այն անցկացվում էր գրատպության 500
ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակը տպագրվել է հեղինակի մահից հետո: Եռահատորյակում
տեղ են գտել Արմեն Հովհաննիսյանի «Աղետ», «Հայաստան, երկիր դրախտավայր»,
«Խորհրդատվություններ 2-րդ էջի համար», «Ուրբաթախոսություն» և այլ
ժողովածուներ: Ողջույնի խոսքով հանդես եկան
«Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակի խմբագիր Վահագն Սարգսյանը,
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրող, կինոգետ, մշակույթի
նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Նրանք բոլորն
էլ բարձր գնահատեցին Արմեն Հովհաննիսյանի հրապարակախոսական հոդվածների
արժեքը, թարգմանական գործն ու քաղաքացիական ակտիվ կեցվածքը: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, մշակույթի ականավոր գործիչներ, գրական ընտանիքի անդամներ, նրա արվեստի երկրպագուներ: Միջացառման
ընթացքում «Հովեր» կամերային երգչախումբը, հիմնադիր և գեղարվեստական
ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խմբավարությամբ, կատարեց Արմեն Հովհաննիսյանի
նախընտրելի` ռուսական խմբերագային երաժշտություն: Արմեն Հովհաննիսյանը մինչեւ իր կյանքի վերջին օրը դասավանդում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
|