Բրոնզե դիպլոմ` միջազգային գիտաժողովին մասնակցության համար
15.03.2012
Մարտի 8-10-ը Բուդապեշտում կայացել է «Հուշերի և
հուշագրությունների դերը պատմության, բանասիրության, մշակութաբանության
դասավանդման գործում» թեմայով սեմինար,
որին ներկայացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս
Խաչատուր Ստեփանյանը: Նա ներկայացրել է «Ռուբենի /Ռուբեն
Տեր-Մինասյան`պետական, կուսակցական-քաղաքական գործիչ/ հուշագրության
պատմագիտական արժեքը» զեկույցը: Խաչատուր Ստեփանյանը
կարևորում է նման սեմիաններին մասնակցությունը և կարծում, որ դրանք
նպաստում են դասախոսների մասնագիտական որակի բարձրացմանը: Ի
դեպ, Խաչատուր Ստեփանյանը դեկտեմբերի 7-12-ն էլ on-line ռեժիմով մասնակցել
է Կիևում անցկացված 15-րդ միջազգային գիտա-գործնական քաղաքագիտական
գիտաժողովին: Տարբեր երկրների ներկայացուցիչների թվում նա Հայաստանը
ներկայացնող միակ մասնակիցն է եղել: Գիտաժողովն
անցկացվել է մի քանի սեկցիաներով. Խաչատուր Ստեփանյանը մասնակցել է
«Քաղաքական պրոբլեմներ, ազգայնականության տեսություն և զարգացումներ»
սեկցիային` ներկայացնելով Հովհաննես Քաջազնունու մեկնաբաննությունները
ազգի և հայրենիքի մասին: Գիտաժողովում ներկայացված
երեսուն գիտական զեկույցների շարքում Խաչատուր Ստեփանյանի աշխատությունն
արժանացել է բրոնզե դիպլոմի և ընդգրկվել լավագույն եռյակում: |