ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Մանկավարժական համալսարանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը
ներկայացրեց «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի
Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Փոխնախարարը ուսանողներին մանրամասն
ներկայացրեց ներկայիս կենսաթոշակային համակարգն ու բաշխողական
կենսաթոշակային համակարգից բազմաստիճան կենսաթոշակային համակարգին անցնելու
անհրաժեշտությունը:
Նրա հավաստմամբՙ կուտակային
համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն հնարավորություն կտա
յուրաքանչյուրին ունենալ անհատական կենսաթոշակային հաշիվ, ուր կկուտակվեն
մասնակցի եկամտից գոյացած եւ պետության կատարած վճարները, ու հետո թույլ
կտա ինքնուրույն ծրագրել իրենց ապագա թոշակը, կուտակել եւ գումար խնայել
ապահով ծերության համար:
«Հայաստանում բազմաստիճան
կենսաթոշակային համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից`
բաշխողական եւ կուտակային: Կառավարությունը բաշխողական համակարգի միջոցով
բարձրացնելու է կենսաթոշակները առանց վտանգելու երկրի ֆինանսական
կայունությունը»,- ասաց Վարդան Արամյանը, ավելացնելով, որ արված
կուտակումները կապահովեն արժանապատիվ կենսաթոշակ եւ բարեկեցիկ ծերություն
քաղաքացիների համար:
Հատուկ կրթության ֆակուլտետի
շտկող մանկավարժության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մնացականյանը
կարեւորում է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Ասում է, որ
արժանապատիվ թոշակ ունենալու համար այս տարիքից արդեն կմիանա ծրագրին, եւ
հավելում, որ ավելորդ չէ ապրելով այսօր` մտածել նաեւ վաղվա մասին:
Հիշեցնենք,
որ 2011 թվականից հանրապետությունում գործում է բազմաստիճան համակարգի
կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կգործի
2014 թվականից:
http://azg.am/AM/2012030815
Մանկավարժականի ուսանողները ծանոթացան կենսաթոշակային բարեփոխումներին 07.03.2012
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան
Արամյանը ներկայացրեց «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի
Հանրապետությունում»
թեմայով զեկույցը: Փոխնախարարը ուսանողներին մանրամասն ներկայացրեց
ներկայիս կենսաթոշակային համակարգն ու բաշխողական կենսաթոշակային
համակարգից բազմաստիճան կենսաթոշակային համակարգին անցնելու
անհրաժեշտությունը:
Նրա հավաստմամբ կուտակային
համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն հնարավորություն կտա
յուրաքանչյուրին ունենալ անհատական կենսաթոշակային հաշիվ, ուր կկուտակվեն
մասնակցի եկամտից գոյացած և պետության կատարած վճարները, ու հետո թույլ
կտա ինքնուրույն ծրագրել իրենց ապագա թաշակը, կուտակել և գումար խնայել
ապահով ծերության համար:
«Հայաստանում բազմաստիճան
կենսաթոշակային համարգը բաղկացած է երկու հիմնական բացադրիչից` բաշխողական և
կուտակային: Կառավարությունը բաշխողական համակարգի միջոցով բարձրացնելու է
կենսաթոշակները առանց վտանգելու երկրի ֆինանսկան կայունությունը,-ասաց
Վարդան Արամյանը, ավելացնելով, որ արված կուտակումները կապահովեն
արժանապատիվ կենսաթոշակ և բարեկեցիկ ծերություն քաղաքացիների համար»:
Հատուկ
կրթության ֆակուլտետի Շտկող մանկավարժության բաժնի առաջին կուրսի
ուսանողուհի Լիլիթ Մնացականյանը կարևորում է կենսաթոշակային բարեփոխումների
ծրագիրը: Ասում
է, որ արժանապատիվ թոշակ ունենալու համար այս տարիքից արդեն կմիանա
ծրագրին, և հավելում, որ ավելորդ չէ ապրելով այսօր` մտածել նաև վաղվա
մասին:
Հիշեցնենք, որ 2011թվականից
հանրապետությունում գործում է բազմաստիճան համակարգի կամավոր կուտակային
բաղադրիչը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կգործի 2014թվականից:
http://armspu.am/news/n/651/ln/am