Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական
մանկավարժական համալսարանի Պատմության եւ
իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ռոման
Սահրադյանը համաշխարհային ռեկորդ սահմանեց` կատարելով
«մեծպտույտ առաջ» վարժությունը: http://armenpress.am/arm/multimedia/slideshows/50176/
19:55 . 06/03
Ալբերտ
Ազարյանի անվան մարզադպրոցում այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի ուսանող Ռոման Սահրադյանը "Մեծ պտույտ`
առաջ" վարժությամբ համաշխարհային ռեկորդ սահմանեց` կատարելով 152 պտույտ:
"Մեծ պտույտ`առաջ" վարժության
կատարումն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ որևէ այլ
երկրում: 23-ամյա Ռոման Սահրադյանն առաջինն էր, որ կատարեց այս
վարժությունը: Մինչ այդ` 2011 թվականի սեպտեմբերի 24-ին, նա արդեն կատարել
էր "Մեծ պտույտ` հետ" վարժությունը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001
անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը:
Մանկվարժականը տեղեկացնում է, ռեկորդները
գրանցվել են Հայաստանի "Դյուցազնագրքում": Մանկավարժական համալսարանի
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտությամբ
չորրորդ կուրսի ուսանողն այսօր ներկաններին զարմացրեց իր արտասովոր
ուժով:
"Շատ լավ տպավորություններ ունեմ,
չնայած նրան, որ նախատեսել էի կատարել 200-ից 300 պտույտ, այնուամենայնիվ
չեմ ընկճվում, քանի որ սպորտի մեջ չպետք է ընկճվել: Այս վարժությունը,
համեմատած իմ կատարած մյուս վարժության հետ, շատ ավելի բարդ էր: Այսօր,
իհարկե կար որոշակի լարվածություն, բայց այն շատ չէր: Պատրաստվում եմ ավելի
երկար ժամանակ տրամադրել պարապմունքներիս և բարելավել արդյունքս: Շատ
ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկը գերազանցի իմ այսօրվա սահմանած ռեկորդը",-
ասել է Ռոմանը՝ նշելով, որ հետագայում հնարավոր է՝ դիմի Գինեսի ռեկորդների գրքում ավելի բարձր ցուցանիշով գրանցվելու համար:
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=5662
Մանկավարժական համալսարանի ուսանողը ռեկորդ է սահմանել` կատարելով 152 պտույտ (ֆոտո)
Մարտ 06, 2012 | 15:50
Ալբերտ
Ազարյանի անվան մարզադպրոցում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի ուսանող Ռոման Սահրադյանն այսօր` մարտի 6-ին,
«Մեծ պտույտ` առաջ» վարժությամբ համաշխարհային ռեկորդ սահմանեց` կատարելով
152 պտույտ:
«Մեծ պտույտ`առաջ» վարժության կատարումն իր նախադեպը
չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում: 23-ամյա Ռոման
Սահրադյանը առաջինն էր, որ կատարեց այս վարժությունը: Մինչ այդ` 2011
թվականի սեպտեմբերի 24-ին, նա արդեն կատարել էր «Մեծ պտույտ` հետ»
վարժությունը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ` գերազանցելով իր
նախկին ցուցանիշը: Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի
«Դյուցազնագրքում»: Մանկավարժական համալսարանի Պատմության եւ
իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտությամբ չորրորդ կուրսի
ուսանողն այսօր ներկաններին զարմացրեց իր արտասովոր ուժով:
Պարապմունքների
ժամանակ մինչեւ 250 եւ ավելի պտույտ կատարած Ռոման Սահրադյանն ասաց. «Շատ
լավ տպավորություններ ունեմ, թեեւ նախատեսել էի կատարել 200-ից 300 պտույտ,
այնուամենայնիվ չեմ ընկճվում, քանի որ սպորտի մեջ չպետք է ընկճվել: Այս
վարժությունը, համեմատած իմ մյուս կատարած վարժության հետ, շատ ավելի բարդ
էր: Այսօր, իհարկե կար որոշակի լարվածություն, բայց այն շատ չէր:
Պատրաստվում եմ ավելի երկար ժամանակ տրամադրել պարապմունքներիս եւ
բարելավել արդյունքս: Շատ ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկը գերազանցի իմ
այսօրվա սահմանած ռեկորդը»: Նման վարժություն կատարելու համար, ըստ
Ռոմանի, նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ ճկունություն ու տոկունություն, իսկ
հետագայում հնարավոր է, որ նա արդեն դիմի Գինեսի ռեկորդների գրքում
ավելի բարձր ցուցանիշով գրանցվելու համար:
http://news.am/arm/news/96180.html
Մանկավարժական համալսարանի ուսանողը ռեկորդ է սահմանել` կատարելով 152 պտույտ (ֆոտո)
16:29 6 Մարտի, 2012 թ.
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Ռոման Սահրադյանն
այսօր` մարտի 6-ին, «Մեծ պտույտ` առաջ» վարժությամբ համաշխարհային ռեկորդ
սահմանեց` կատարելով 152 պտույտ:
«Մեծ պտույտ`առաջ» վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ միայն
Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում: 23-ամյա Ռոման Սահրադյանը առաջինն
էր, որ կատարեց այս վարժությունը: Մինչ այդ` 2011 թվականի սեպտեմբերի
24-ին, նա արդեն կատարել էր «Մեծ պտույտ` հետ» վարժությունը` 560, իսկ
դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը: Այս
ռեկորդները գրանցվել են Հայաստանի «Դյուցազնագրքում»: Մանկավարժական
համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության
մասնագիտությամբ չորրորդ կուրսի ուսանողն այսօր ներկաններին զարմացրեց իր
արտասովոր ուժով:
Պարապմունքների ժամանակ մինչեւ 250 եւ ավելի պտույտ կատարած Ռոման
Սահրադյանն ասաց. «Շատ լավ տպավորություններ ունեմ, թեեւ նախատեսել էի
կատարել 200-ից 300 պտույտ, այնուամենայնիվ չեմ ընկճվում, քանի որ սպորտի
մեջ չպետք է ընկճվել: Այս վարժությունը, համեմատած իմ մյուս կատարած
վարժության հետ, շատ ավելի բարդ էր: Այսօր, իհարկե կար որոշակի
լարվածություն, բայց այն շատ չէր: Պատրաստվում եմ ավելի երկար ժամանակ
տրամադրել պարապմունքներիս եւ բարելավել արդյունքս: Շատ ուրախ կլինեմ, որ
ինչ-որ մեկը գերազանցի իմ այսօրվա սահմանած ռեկորդը»: Նման վարժություն
կատարելու համար, ըստ Ռոմանի, նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ ճկունություն
ու տոկունություն, իսկ հետագայում հնարավոր է, որ նա արդեն դիմի Գինեսի
ռեկորդների գրքում ավելի բարձր ցուցանիշով գրանցվելու համար:
http://1lur.am/am/?p=59365
Մեր համալսարանի դյուցազնը