Հին ու նոր Երևանը ծրարներում
29.04.2013
Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի հումանիտար
ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի
ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի՝ «Հին-նոր Երևան» խորագրով ծրարների ցուցահանդեսը: Ցուցադրությանը
ներկայացված էին խորհրդային տարիներին «ԽՍՀՄ փոստ» գործակալության կողմից
պատրաստված ծրարներ, որոնցում պատկերված են մայրաքաղաք Երևանը պատկերող
նկարներ: Աշոտ Բաբախանյանը նամականիշներ և ծրարներ
սկսել է հավաքել դպրոցական տարիքից: Վերջինս ափսոսում է, որ ներկայիս
սերունդը չունի այդ նախասիրությունը, քանի որ նամականիշները երբեմն կարող
են լինել տվյալ երկրի այցեքարտը. դրանք ունեն ինչպես մշակութային, այնպես
էլ պատմական նշանակություն: ՀԽՍՀ կառավարության,
ՀԿԿ կենտկոմի, Արմենիա, Դվին, Հրազդան, Սևան հյուրանոցների,
Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի շենքերը, Զվարթնոց
օդանավակայանը, Թումանյան փողոցը, Հրազդան կամուրջը, Ալեքսանդր
Սպենդիարյանի անվան օպերայի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական
ակադեմիական դրամատիկական թատրոնների, Երևանի շախմատի կենտրոնական տան,
«Էրեբունի» թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի շենքերն ու
Շահումյան հրապարակը ներկայացնող ծրարները զբաղեցնում են հեղինակի
հավաքածուի ընդամենը մի մասը: Ցուցադրված ծրարների
երկրորդ շարքում ներկայացված են նաև Երևանի հուշարձանները՝ «Սասունցի
Դավիթ», «Մայր Հայաստան», Կոմիտասի, Սայաթ-Նովայի արձանների լուսանկարները:
Старый и новый Ереван в конвертах
В гуманитарном читальном зале Научной библиотеки
Педагогического университета открылась выставка конвертов под названием
«Старый и новый Ереван» преподавателя кафедры химии и методики ее преподавания АГПУ, кандидата химических наук, доцента Ашота Бабаханяна. На
выставке были представлены конверты, изготовленные в советские времена
агенством «Почта СССР», на которых изображены фотографии столицы Армении
- Еревана. Ашот Бабаханян начал собирать конверты
и марки еще со школьного возраста. Он сожалеет, что нынешнее поколение
не имеет таких пристрастий, поскольку марки иногда могут быть визитной
карточкой данной страны: они имеют как культурное, так и историческое
значение. Конверты, на которых представлены
правительство СССР, Центральный Комитет КПА,
гостиницы «Двин», «Раздан», «Севан», <<Армения», Национальная
академия наук, здания Матенадарана, аэропорт Звартноц, улица Туманяна,
мост Раздан, оперный театр имени Александра Спендиаряна и
государственный академический драматический театр имени Габриеля
Сундукяна, центральный дом шахмат Еревана, музей «Эребуни», здание
дома-музея Мартироса Сарьяна и площадь Шаумяна - это всего лишь часть
коллекции автора. Представлены также фотографии памятников Еревана: «Сасунци Давид», «Мать Армения» , Комитаса, Саят-Новы.
Old and New Yerevan in Envelops
Today, the lecturer of the Faculty of Chemistry and its
Teaching Methods, Candidate of Chemical Sciences, Associate Professor
Ashot Babakhanyan’s exhibition of envelops headed "Old and New Yerevan” opened at the humanitarian reading hall of the Scientific Library of the Pedagogical University. The
exhibition presented envelops prepared by the "USSR Post” agency during
the Soviet years which demonstrate pictures of Yerevan. Mr.
Ashot Babakhanyan has started collecting stamps and envelops since he
was at school. The latter is sorry to see that today’s generation does
not have this kind of interest as sometimes stamps can be the visit card
of a country; they have both cultural and historical meaning. The
envelops with the ASSR government, the CPC Committee, Armenia, Dvin,
Hrazdan, Sevan hotels, the buildings of the National Academy of
Sciences, the Matenadaran, the Zvartnots airport, the Toumanyan Street,
the Hrazdan bridge, the Theater of Opera and Ballet after Alexander
Spendiarian, the State Academic Dramatic Theaters after Gabriel
Sundukyan, the Yerevan Central House of Chess, the "Erebuni " Museum,
the house –museum buildings of Martiros Saryan, and the Shahoumyan
square formed only a part of the author’s collection. On
the second row of the exhibited envelops also were the statues of
Yerevan including the "Sasuntsi Davit/ David of Sassoun”, "Mayr
Hayastan/ Mother Armenia”, the Komitas and the Sayat- Nova statues.
http://armspu.am/news/n/1911/ln/am
|