Ցեղասպանության մասին պատմող գրքերի ցուցադրություն
17.04.2013
Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար
գրականության ընթերցասրահում բացվել է «Հայոց ցեղասպանությունը
գրքերում» ցուցադրությունը:
Ցուցադրությանը
ներկայացված են տարբեր երկրներում հայերեն, ռուսերեն և անգլերեն
լեզուներով հրատարակված շուրջ հարյուր աշխատություններ:
Գրադարանի
ցուցասրահում այցելուները կարող են ծանոթանալ տարբեր երկրներում
հրատարկված և Ցեղասպանության մասին պատմող ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի,
գերմանացի մեծ հայասեր Յոհաննես Լեպսիուսի, ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի
և այլոց հուշերին:
Ցուցադրության նորություն են վերջերս ձեռք
բերված «Հայոց ցեղասպանություն. վերապրողների հուշեր» եռահատոր
աշխատությունը, օտար հուշագրողների աշխատանքներն ընդգրկող «Սև գիրք»
աշխատության հայերեն և ռուսերեն օրինակները, Լիբանանից նվիրաբերած
«Ցեղասպանության վերապրողների հուշեր»-ի երկու հատորներն ու վերջին
տարիներին տպագրված մեկ տասնյակից ավել գրքեր:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի վերջը: