Ուրբաթ, 29.03.2024, 03:24
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 20 » http://armspu.am/news/n/1379/ln/am - ԿԱՅՔԻՑ
14:51
http://armspu.am/news/n/1379/ln/am - ԿԱՅՔԻՑ

Եռաչափ բացառիկ թանգարան Մանկավարժականում

20.11.2012

Բուհի պատմության ժամանակագրությունը`  հիմնադրումից մինչև մեր օրերը. Մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները  մեկնարկեց եռաչափ բացառիկ թանգարանի բացմամբ:

Ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված թանգարանի այցելուներին  դիմավորում է անձամբ  Մեծ Լուսավորիչ  Խաչատուր Աբովյանը` իր ուղերձը, կրթության, գիտության  մասին կարևոր մտքերը հղելով  աբովյանականներին: 

Եռաչափ ֆորմատի թանգարանը նորույթ է. նման փորձ Հայաստանում եղել է, սակայն այս դեպքում առկա է նաև ձայնը:
Թանգարանի նախասրահում տեղադրված հպումային էկրանի միջոցով  ուսանողները համալսարանի պաշտոնական կայքէջից կարող են ստանալ բուհի մասին իրենց հետաքրքրող ցանկացած  տեղեկատվություն, իսկ ներսում տեղադրված 3 էկրաններն այցելուներին ծանոթացնում են   բուհի ստեղծման պատմությանը, 10 ֆակուլտետների առօրյային, ինչպես նաև բուհի ներկայիս գործունեությանը:
Բացառիկ լուսանկարների միջոցով ներկայացված են բուհի 18 ռեկտորները, Հայրենական և Արցախյան պատերազմներում Մանկավարժականի մասնակցությունն ու երկրի կայացման մեջ նրա դերակատարումը: 
Թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, ՌԴ բուհերի այլ ներկայացուցիչներ։
Հասմիկ Պողոսյանը, կարևորելով մշակութային արժեքների և  երևույթների  հանգրվանը թանգարաններում, ասաց. «Պատահական չէ, որ հենց Մանկավարժական համալսարանն է կրում  Մեծ Լուսավորիչ  Խաչատուր Աբովյանի անունը, որն  ահամենբարձր մակարդակով է իրականացնում լուսավորչության, կրթության գործառույթները:
Մեր օրերում բուհական համակարգում  է հավաքագրվել հանրապետության մտավոր, հոգևոր ներուժը. Մանկավարժականն այդ առումով ինքանտիպ արգելոց է»: 
Ի դեպ, թանգարանի բացման ժապավենը կտրելու արարողությունը վստահված էր հենց Մշակույթի նախարարին:
Հասմիկ Պողոսյանը Համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ կրթության և մշակույթի ոլորտում երկարատև և արդյունավետ գործունեության համար  պատվոգրեր հանձնեց Երաժշտության տեսության դասսավանդման  մեթոդիկայի և ժողովրդական նվագարանների պրոֆեսոր Կառլեն Թոփչյանին, Կուլտուրայի ֆակուլտետեի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Գևորգ Թադևոսյանին, Կերպարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս  Լեմս Ներսիսյանին, Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանին, Մշակույթի կենբտորի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցին, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան,մանակվարժական գիտությունների թեկանածու Սարգիս Էլբակյանին, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդրա Քոչարյանին և Արտաշես Հովհաննիսյան Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր: 
«Թանգարանը պետք է դառնա Համալսարանի պատմությունն ուսումնանասիրող, քարոզող գիտահետազոտական կենտրոն. 90-ամյա Մանկավարժական համալսարանն իր գործունեությամբ հսկայական ներդրում ունի  մեր ժողովրդի պատմության, հայ ազգային դպրոցի զարգացման գործում: Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ. նպատակը մեկն է` Մանակավարժականը դարձնել  միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն: Մեր մասնագետների, ուսանողների շնորհիվ այդ գերխնդիրը կլուծվի  առաջիկա 6-7 տարիների ընթացքում»,-նշեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը վստահ է` թանգարանն այսուհետ ուսանողների համար կդառնա կրթական-տեղեկատվական կենտրոն, որտեղ ուսանողները կայցելեն ոչ միայն դիտելու համար, այլ նաև հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ իրենց հետագա աշխատանքների մասին։
«Բուհը վաղուց կարիք ուներ նման թանգարանի. նախաձեռնությունն ավելի քան 3 տարի առաջ է եղել. այսօր ներկայացված նյութերը բավական շատ են. հետագայում նախատեսվում է համալրել ցուցադրվող նմուշները: Ուսանողները պետք է ծանոթանան մեր ավանդույթներին, ճանաչեն նախկինում և այսօր դասավանդող անվանի դասախոսներին»:
Թանգարանի ճարտարապետ-դիզայները Հայկազ Քոչարն է՝ Երվանդ Քոչարի որդին: 
Նշենք, որ թանգարան կարող են այցելել բոլոր ցանկանցողները. նախատեսվում է նաև կազմակերպել տարբեր դպրոցների աշակերտների այցելություններ:
 
 
 
 
 
Արտասահմանյան պատվիարկները`
Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորներ
 
 
1922 թվականի նոյեմբերի 7-ին Երեւանում ծնունդ առավ  Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ: 
Դասերը սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում:
Հայ մեծ լուսավորիչ Խարատուր  Աբովյանի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ 1948թվականից Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000թ-ի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:
Այսօր Մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային եւ եվրոպական  կրթական ծրագրերում: Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական եւ ռուսական հայտնի համալսարաններում:
Մանկավարժական համալսարանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը եւ պատահական չէ, որ Մանկավարժական համալսարանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաև Սոֆիայի Սենթ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր Իվան Իլչեւը, ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, մեր հայրենակից Մարի Փափազյանը, Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն, Սոցիոլոգիայի հոգեբանության եւ սոցիալական հաղորդակցությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Եվտուխը, Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ռեկտոր Ալգիրդաս Գայզուտիսը, Ֆրանսիական Լորենի համալսարանի եւ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվիրակությունները:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը  հիմնադրման 90-ամյակի առթիվ գիտական խորհրդի որոշմամբ բարձրաստիճան հյուրերին  շնորհեց պատվավոր դոկտորի կոչումներ:
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ նախագահ հայազգի դոկտոր Մարի Փափազյանը վստահ է` բուհի ղեկավարի աշխատանքը նույնքան կարևոր է, որքան  երկրի նախագահինը:
Ընդգծելով Մանկավարժականի դերակատարումը` Փափազյանը նշեց. «Իմ երկու համալսարանները` Մանկավարժականն ու Հարավային Կոնեկտիկուտինը, իրենց գործունեությունը սկսել են իբրև մանկավարժական հաստատություններ, ապա ընդլայնել իրենց գործունեությունը: Կրթությունը հայ ժողովրդի կայացման և զարգացման հիմքն է. Մանկավարժականը քաջ  գիտակցում է իր այդ առաքելության կարևորությունը: Մեծագույն երախտագիտությամբ ընդունելով պատվավոր դոկտորի կոչումը` անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքներին» :
Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացած Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ռեկտոր Ալգիրդաս Գայզուտիսն առաջին անգամ է Հայաստանում: Բիբլիական Արարատը նրան ապշեցրել է և ստիպե մտածել հավերժ արարող, մաքառող և  գոյատևող հայ ժողովրդի մասին: «Ազգի ուղեղը համալսարաններն են, նրա հաջողությունները պայմանավորված են կրթական ոլորտով:  
Մեր համալսարնները նման են իրար. երկուսն էլ գտնվում են բարեփոխումների նոր փուլում: Ես հպարտ եմ մեր համագործակցությամբ և վստահ`այն կլինի արդյունավետ»:
Ալգիրդաս Գայզուտիսը ցանկացավ, որպեսզի ներկաների յուրաքանչյուր օրը նման լինի 20 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակին :
Շքանշանների շնորհման արարողության ընթացքում հյուրերը Մանկավարժական համալսարանին հանձնեցին հուշանվերներ.դրանք տեղ կգտնեն համալսարանի նորաստեղծ թանգարանում:
 
 
 
 
 


Տիգրան Սարգսյան. Երկրի ապագան ապահովող բանալին  գտնվում է  Մանկավարժական համալսարանում
 
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը:    
Տոնական ձեռնարկի բարձրաստիճան մի շարք հյուրերի թվում էր նաև ՀՀ  վարչապետ, Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանը` վարչապետը նշեց.«Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքն ու  մեծարենք այն մարդկանց, որոնց ներդրումը մանկավարժական ոլորտում չափազանց մեծ է:
Մենք պետք է մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ:
Գաղտնիք չէ,  եթե մենք կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով պայմանավորված կլինի ՀՀ-ում այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու նոր մարտահրավերների հաղթահարումը»:
Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը վստահ է` մեր երկրի ապագան ապահովող բանալին կրթությունն է, որի լուծումը գտնվում է  Մանկավարժական համալսարանում: «Ուրախ եմ Մանկավարժականի ցուցաբերած է բարձր առաջադիմությամբ:
Մենք ունենք ազնիվ և պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաև ուսանողներին:
Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն և հարգանք է վայելում, ինչը  պարտավոր ենք ամրապնդել: Այն պետք է լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը հանրապետությունում»,-հավելեց Տիգրան Սարգսյանը
ՀՀ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  հրամանագրով բուհի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ «Անանիա Շիարակացու» մեդալով, իսկ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր  կոչում:
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  հուշամեդալով են պարգևատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը
Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցեն Տիգրան Այվազյանը,  Խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Երեկոյի ընթացքում 2011 թվականի լավագույն ուսանող  Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ Սառա Վանյանը հնչեցրեց  2012 թվականի  լավագույն ուսանողի անունը: Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի  Սոնա Թումանյանը շնորհակալություն հայտնեց իրեն նման  պատվի և կոչմանն արժանանացնելու համար: 
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով և շքեղ հրավառությամբ:



Просмотров: 1398 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/69
Всего комментариев: 2
2 Waipxc  
0
lipitor 20mg oral <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg</a> cheap lipitor 80mg

1 Egcors  
0
buy atorvastatin 20mg pill <a href="https://lipiws.top/">buy lipitor generic</a> purchase lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz