Հինգշաբթի, 28.03.2024, 18:59
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Նոյեմբեր » 20 » http://armspu.am/news/n/1372/ln/am ԿԱՅՔԻՑ
14:31
http://armspu.am/news/n/1372/ln/am ԿԱՅՔԻՑ
Արմեն Աշոտյան. Մանկավարժականի առաջընթացով են
պայմանավորված կրթական ոլորտի հաջողությունները


16.11.2012

«Խորհրդային Հայաստանի դպրոցի հաջողությունները պայմանավորված էին Մանկավարժական համալսարանի պատրաստած ուսուցիչներով: 90-ամյա պատմության ողջ ընթացքում բուհը կրել է Հայաստանում կրթության ապահովման, մասսայականացման, կազմակերպման բարդ խնդիրը՝ նպաստելով այլ մարզերում ևս մանկավարժական բուհերի ստեղծմանը»,-Գիտական խորհրդի այսօր կայացած  նիստում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը

Ողջունելով նախարարին՝ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից  շնորհակալություն հայտնեց  Մանկավարժական համալսարանի հանդեպ  ունեցած վերաբերմունքի և վստահության համար. «Նախարարության գործունեության ընթացքում խիստ կարևորվում է բուհի՝ որպես մանկավարժներ պատրաստող խոշոր և կարևորագույն կենտրոնի դերը:
Հաշվի առնելով այդ՝ մենք ձգտում և խիստ կարևորում ենք մեր հետագա համագործակցությունը»:
Գիտական խորհրդի նիստը շարունակեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
 
Վերջինս շնորհավորեց  պրոֆեսորադասախոսկան կազմին, շրջանավարտներին և ներկայիս ուսանողներին բուհի հոբելյանի առթիվ՝ նշելով, որ մեծ  պատիվ է  լինել հանրակրթական ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնող Մանկավարժական համալսարանի մի մասնիկը.«Մանկավարժական համալսարանն այսօր ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություն է, երկրի խոշորագույն կրթական կենտրոններից մեկը, այլև մի օջախ, որի հետ շաղկապված են հանրակրթական ոլորտի բարեփոխումներն ու հաջողությունները»:
 
Արմեն Աշոտյանը կարևորեց նաև համալսարանի որդեգրած նոր ռազմավարությունը.«Ներկայումս բուհն ապրում է ամենակարևոր և դժվարին ժամանակներից մեկը՝ ընկղմվելով այն ռեֆորմների հորձանուտում, որում ներգրավված են կրթության բոլոր ոլորտները:
 
Բուհը՝ հանձինս  ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, Կառավարման խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կոլեկտիվի ջանքերով և ուսանողների ներգրավվմամբ ունի  հավակնոտ նպատակներ, իսկ արժանահավատ արդյունքների  հասնելու համար ունեն  սթափ պատկերացումներ»:
 
Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանը Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում անդրադարձավ նաև բուհի խնդիրներին՝ ընդգծելով կրթական ծրագրերի վերանայումների, բովանդակության արդիականցման ու ոլորտի այլ խնդիրների լուծման   անհրաժեշտությունը: 
 
Միջազգային համագործակցության  լայն դաշտ, ոչ միայն կրթական, այլև գիտահետազոտական առաջատար հաստատություն, առաջադեմ, ժամանակակից գիտելիքներով զինված շրջանավարտներ. այսպես բնորոշեց նախարար Արմեն Աշոտյանը՝ հետադարձ հայացք նետելով 90-ամյա պատմություն ունեցող Մանկավարժականի գործունեության վրա:
 
Գիտխորհրդի անդամները նիստի վերջում նախարարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին բարձրագույն դպրոցի հիմնախնդիրներով զբաղվող կենտրոնի ստեղծմանն ու դասղեկի՝ որպես առանձին մասնագիտության նախապատրաստման  խնդիրներին:
 
Հանդիպման ավարտին նախարարը  բուհի դասախոսներ Կամո Վարդանյանին, Սրբուհի Գևորգյանին, Բելլա Եսաջանյանին, Վլադիմիր Ասլիզադյանին, Կարեն Գևորգյանին, Հովհաննես Նազարեթյանին, Մաքսիմ Սարգսյանին, Գևորգ Կարապետյանին հանձնեց պատվոգրեր՝ երկարամյա անբասիր գործունեության համար:
 
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Բրուտյանը  նախարարին պարգևատրեց «Դավիթ Անհաղթ» մեդալով: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
 















Просмотров: 1017 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/42
Всего комментариев: 1
1 Qdxvnp  
0
lipitor 40mg ca <a href="https://lipiws.top/">atorvastatin price</a> order atorvastatin 80mg sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz