Կրթական աջակցություն
անապահով ընտանիքների երեխաներին
07.11.2012
Այսօր Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի գիտական սրահում մեկնարկեց «ՀՀ ընտանիքների
անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան
երեխաների կրթական կարիքների ապահովում» պիլոտային ծրագիրը:
Ծրագրին
մասնակցում են Շենգավիթ համայնքի անապահով ընտանիքների շուրջ հարյուր
աշակերտներ, որոնք, համաձայն կարիքների հետազոտման հարցաթերթի, ցանկություն
են հայտնել կրթվելու տարբեր առարկաների գծով` բուհ ընդունվելու համար:
Համալսարանում
ծրագիրն իրականացնում են տարբեր ֆակուլտետներից ընտրված դասախոսներ,
մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք, ի սկզբանե, պատրաստակամություն էին
հայտնել ծրագրին մասնակցել կամավորական սկզբունքով:
Ծրագրի իրագործման ողջ ընթացքը համակարգում և վերահսկում են հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր,
ֆիզմաթ գիտությունների թեկնածու դոցենտ Տիգրան Այվազյանն ու Մասնագիտական
որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը: Ուսումնառության ընթացքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել գիտելիքների գնահատում և մոնիթորինգ:
Հայոց
լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն, պատմություն,
կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա և ինֆորմատիկա առարկաների գծով
դասընթացները կանցկացվեն շաբաթ օրերին՝ ժամը 12.00-15.00: