Մանկավարժականում է Օուլուի համալսարանի ռեկտորը
05.11.2012
Մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ բուհը շարունակում է հյուրընկալել բարձրաստիճան հյուրերի:
Այս
անգամ Մանկավարժականում էին Եվրոպայի նշանավոր գիտնական, հասարակական
գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ֆինլանդիայի Օուլուի
համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրի և ուսումնական գծով պրոռեկտոր
Եվա-Մարիա Ռաուդասոյան:
Ողջունելով
ներկաներին` Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց Լայունեն Լաուրենին
նշելով, որ նա այժմ ղեկավարում է գերժամանակակից տեխնիկայով հագեցած,
գիտական և բժշկական խոշոր կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի
համալսարանը:
«Կրթության
որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում արդեն
մեկուկես տարի մեր համալսարաններն իրականացնում են լուրջ և հետևողական
բարեփոխումներ.փոփոխման են ենթարկվում մեր ուսումնական ծրագրերը, նորմատիվ
փաստաթղթերը: Վստահ եմ` մեր համագործակցությունը կշարունակվի նաև ծրագրի
ավարտից հետո, իսկ գործունեության արդյունքները կդառնան նոր
ուղեցույցներ»:
Ռուբեն Միրզախանյանը
Օուլուի համալսարանի ռեկտորին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, ապա ռեկտոր
Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին
արժանացրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալների:
Ֆինլանդիայի
Օուլուի համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնեց բարձր պատվի
արժանացնելու համար` ստացած պարգևները վերագրելով նաև Օուլուի համալսարանի
ողջ աշխատակազմին:
«Ցանկանում եմ, որ մեր
համագործակցությունը լինի շարունակական.փոխանակման ծրագրերի շրջանակում
ուրախ կլինեմ մեր համալսարանում տեսնել ձեր դասախոսներին և
ուսանողներին: Եռօրյա այցի ընթացքում հնարավորություն ունեցա տեսնել և
ճանաչել նաև հայ ժողովրդին: Հիանում եմ հայերի` իրենց մշակութային
արժեքների և պատմական կոթողների նկատմամաբ ունեցած սիրով»,-նշեց Լայունեն
Լաուրիին:
Հյուրերին համերգային ծրագրով
ողջունեցին Համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երգչախումբը,
Ջութակահարների անսամբլն ու Փողային նվագախումբը:
Նշենք,
որ Հայաստան այցի շրջանակում ֆիննական պատվիրակությունը եղել է
Էջմիածնում, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հետ և ստացել նրա
օրհնությունը, ապա նաև շրջել Երևանի կոնյակի գործարանում` ծանոթացել
Հայաստանի կոնյակագործության գաղտնիքներին և համտեսել աշխարհում մեծ
ճանաչում վայելող հայկական կոնյակը:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Օուլուի և Մանկավարժական համալսարանների միջև համագործակցությունը սկսվել է 2011 օգոստոսից:
Համագործակցության
նպատակն է՝ բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
առաջնորդությամբ: