Հինգշաբթի, 28.03.2024, 16:36
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 12 » http://armspu.am/news/n/1174/ln/am - ԿԱՅՔԻՑ
09:13
http://armspu.am/news/n/1174/ln/am - ԿԱՅՔԻՑ
ՀՊՄՀ գրադարանում բացվեց
ՄԱԿ-ի անկյունն
ու նշվեց իսպաներենի օրը


11.10.2012


Այսուհետ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ ՄԱԿ-ի գործունեությանը, արժեքներին  և Հայաստանում կազմակերպության ծավալած աշխատանքներին:
 
Մանկավարժական համալսարանի  և ՄԱԿ-ի հանրային տեղեկատության վարչության միջև կնքվեց համագործակցության ծրագիր. բուհի գիտական գրադարանի հումանիտար ընթերցասրահում բացվեց ՄԱԿ-ի անկյունը, որտեղ ներկայացված են ՄԱԿ-ի ավելի քան հարյուր անուն հրատարակություններ և մուլտիմեդիա նյութեր:
 
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և ուրախ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Այն կօգնի երիտասարդներին ներգրավվել ՄԱԿ-ի աշխատանքներում և  զարգանալ կայուն»,- նշեց  համալսարանի գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:
 
Վերջինս վստահ է` համագործակցությունը հնարավորություն կտա կազմակերպել բանախոսություններ, հետազոտություններ և ծավալել համագործակցային ծրագրեր եվրոպական արժեքների ամրապնդման ուղղությամբ:
 
ՄԱԿ-ի հանրային տեղեկատության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն վստահեցրեց`իսպաներեն լեզվի իմացությունը հայերի համար նոր սահման կբացի դեպի իսպանալեզու մշակույթ` օգնելով նրանց լինել աշխարհի քաղաքացիներ.«Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության և գործելակերպի վրա: Դրանք օգնում են առավել կարևորել ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր բազմաբարդ օրակարգի իրականացման` խաղաղության, բազմազանության և միջմշակութային երկխոսության խթանման հարցում»:
 
Պաշտոնական մասին հաջորդեց ՄԱԿ-ի վեց  լեզուներից մեկին`իսպաներենին նվիրված միջոցառումը, որին ներկա էին Հայաստանում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարեզ Ռիվերան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ուսանողներ և դասախոսներ: 
 
Ներկաներին ողջունեցին ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր  Կարեն Հայրյանն ու  Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դոնարա Ղազարյանը:
 
Արգենտինայի դեսպանը, խոսելով ՄԱԿ-ի օրակարգի իրականացման հարցում իսպաներենի ներդրման մասին, հորդորեց երիտասարդներին սերտել  այդ լեզուն:
 
Իսպանիայի ազգային օրվա և իսպանալեզու մշակույթի տրամադրությամբ  համերգային հատվածում հանդիսատեսը վայելեց իսպանական հոգևոր  երաժշտություն, պարեր և ֆլամենկո:
 
Նշենք, որ «ՄԱԿ-ում լեզուների օրեր»  նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2010 թվականից, որը նպատակ ունի խթանել լեզվական և մշակութային բազմազանությունը:

Просмотров: 936 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/73
Всего комментариев: 2
2 Dzrvdk  
0
buy lipitor pills <a href="https://lipiws.top/">cost lipitor 20mg</a> order atorvastatin 40mg pills

1 Npfxsv  
0
atorvastatin 80mg drug <a href="https://lipiws.top/">order atorvastatin without prescription</a> lipitor pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz