Կիրակի, 29.06.2025, 17:34
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 8 » http://armspu.am/news/n/1149/ln/am - ԿԱՅՔԻՑ
11:25
http://armspu.am/news/n/1149/ln/am - ԿԱՅՔԻՑ
Գրադարանավարի օրը նշվեց
Ռոբերտ Պետրոսյանի գրքի շնորհանդեսով


08.10.2012

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես ''Գրադարանավարի օր'': Տարեցտարի ավելանում են տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումները:
 
Հոկտեմբերի 6-ին Երևանի Երաժշտագիտական գրադարանում տեղի ունեցավ ''Ռոբերտ Պետրոսյան.կյանքը և ստեղծագործությունը'' գրքի շնորհանդեսը: 
 
Շնորհանդեսին ներկա էին  գրքի հեղինակները` մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյանը, Սաթենիկ Թամրազյանը, Լիանա Մալաքյանը, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ` Արեգ Լուսինյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի կինը, դուստրերը: Ի դեպ, վերջիններս   ևս աշխատում են Մանկավարժական համալսարանում:
 
Կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը ներկաներին պատմեց Ռոբերտ Պետրոսյանի և իր` երկարամյա ընկերության մասին, ապա հեղինակներից Գոհար Մելիքսեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման և կոմպոզիտորի հետ համագործակցության ընթացքը:
 
Վերջինս նշեց, որ հենց այդ համագործակցության արդյունքում ծնված գրքի հրատարակումը հնարավոր դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովանավորությամբ` կոմպոզիտորի ծննդյան 80-ամյա հոբելյանի օրերին:
 
 Կոմպոզիտորի դուստր Սյուզի Պետրոսյանի դաշնամուրային նվագակցությամբ ելույթ ունեցան Մանկավարժականի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի ուսանողներ Արմինե Մաթևոսյանը, Ալվինա Տիգրանյանը (վոկալ), Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Մանանա Խանարյանը (ֆլեյտա): Նրանց կատարմամբ հնչեցին Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործությունները:
 
Սյուզի Պետրոսյանն իր երախտագիտությունը հայտնեց Երաժշտագիտական գրադարանի կոլեկտիվին, նշելով դրա  բացառիկ հարուստ ֆոնդի  կարևորությունն ու կոլեկտիվի  աշխատանքի դերը քաղաքի մշակութային կյանքում:

Просмотров: 1066 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/112
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz